Դիմորդի անկյուն

Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարան

Երևանի N1 արհեստագործական ուսումնարանը հիմնադրվել է 1943թ.: Անցած տարիների ընթացքում ուսումնարանում մասնագիտական կրթություն է ստացել մոտ 15.000 սովորող: Հիմնական մասնագիտությունը մեզ մոտ եղել է ավտոտրանսպորտի շահագործումը և սպասարկումը: Մինչև 1990թ. եղել է այդ ոլորտի մասնագետներ պատրաստող Երևան քաղաքի միակ ուսումնարանը:
1996թ. մեր ուսումնարանը դարձավ բազմապրոֆիլ: Այսօր մեզ մոտ իրականացվում է ուսուցում ավտովերանորոգող-փականագործ, հասարակական սնունդ, համակարգչային օպերատոր և վարսահարդար մասնագիտությունների գծով: Առաջիկա ուս.տարում նախատեսում ենք իրականացնել նոր` կարի արտադրություն մասնագիտության ուսուցում:
Այսօր սովորողները արտադրական պրակտիկան անց են կացնում Երևանի երթուղային տաքսիների ավտոձեռնարկությունում, «Մեծ անիվ» ՍՊԸ-ի Երևան քաղաքում գտնվող տեխ. սպասարկման կետերում, իսկ Խոհարարների խմբերի սովորողները` Երևան քաղաքի սննդի տարբեր օբյեկտներում: Սովորողների մոտ 50 % հենց այս ձեռնարկություններում էլ իր հիմնական աշխատանքն է գտնում:
Ուսումնարանում ընդունելության գործընթացը սկսվում է հունիսի 15-ից, ավարտվում օգոստոսի 25-ին, ընդունելության արդյունքների հրապարակմամբ:

Հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց 65

Հեռ.՝ (010) 44-37-01
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Շողեր Խանզադյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: