Դիմորդի անկյուն

Դիլիջանի պետական քոլեջ

Դիլիջանի ռադիոտեխնիկական տեխնիկումը կազմավորվել է 1964թ. հունիսի 1-ին: 2000թ. տեխնիկումը վերանվանվել է Դիլիջանի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ, 2002թ.՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ: 2001թ. Դիլիջանի ՄՏՈՒ-ն միավորվել է Դիլիջանի պետական քոլեջին, դարձել՝ մեկ իրավաբանական անձ: Քոլեջը գործում է 6820քմ2 ընդհանուր մակերեսով, 4 հարկանի տիպային մասնածենքում, որը նախատեսված է 680 ուսանողի համար: Քոլեջը ապահոված է հարուստ մասնագիտացված լաբորատորիաներով և առարկայական կաբինետներով,ինչպես նաև որակյալ մասնագետներով:
Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առկա՝ հիմնական /ընդհանուր/ կրթություն և միջնակարգ /լրիվ/ կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ միջնակարգ /ընդհանուր/ կրթություն ունեցող անձանց դիմումներով.
1. արհեսատգործական և միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա /ստացիոնար/ ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան
2. միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան:
«Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը համագործակցել է և համագործակցում է ներքոնշյալ միջազգային կառույցների հետ.
1. GIZ-գերմանական միջազգային համագործակցության ըկերություն
2. Ամերիկյան խաղաղության կորպուս
3. ՄԱԿ
4. ԵՄ «Տասիս» ծրագիր
5. «Վորլդ Վիժն»
6. «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն
7. «Դիլնետ» հասարակական կազմակերպություն
«Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը համագործակցել և համագործակցում է ներքոնշյալ գործատուների հետ.
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» Դիլիջանի ստորաբաժանում
2. «Հաղարծին» ռեստորանային համալիր
3. «Գետափ» ռեստորանային համալիր:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Ուսանողական 70
Հեռ.՝ (0268) 2-43-80, (0268) 2-62-95
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1964թ.

Տնօրեն՝ Գոհար Անտոնյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: