Դիմորդի անկյուն

Դիլիջանի արվեստի պետական քոլեջ

Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1945թ.: 1992 թ. դպրոցի հենքի վրա բացվել է Տավուշի մարզային ենթակայության արվեստի մանկապատանեկան ակադեմիան, որը 1997թ. ՀՀ Կառավարության 26.11.1997թ. թիվ 535 որոշմամբ հանձնվել է ՀՀ ԿԳ նախարարությանը` սահմանված կարգով այն վերակազմավորելով միջին մասնագիտական հաստատության:
Քոլեջում գործում են 6 ամբիոններ, որտեղ աշխատում են 41 դասախոսներ, կոնցերտմայստերներ և իլյուստրատորներ:
Քոլեջի կազմում գործում է մանկական երաժշտական դպրոց, որտեղ սովորում են 178 աշակերտ:
Ուսանողների ընդունելությունը իրականացվում է ընդունելության քննությունների հիման վրա`մրցութային կարգով:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի 57
Հեռ.՝ (0268) 2-74-86, (0268) 2-74-88
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1945թ.

Տնօրեն՝ Մկրտումյան Հասմիկ Մուսայելի
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: