Դիմորդի անկյուն

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Գորիսի գյուղատնտեսական քոլեջը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի առաքելությունը միջին օղակի որակյալ գյուղատնտեսական կադրերի պատրաստումն է հանրապետության հարավ-արևելյան շրջանների համար: Հեռավոր Սյունիքի մարզում այն գյուղատնտեսական միջին օղակի կադրեր պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է:
Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է հանրապետության կառավարության կողմից, 1931թ.ին` ժամանակի հրամայականից ելնելով: Նախապես այն ունել է միայն զոոտեխնիկական մասնագիտությամբ բաժին և կոչվել է Զոոտեխնիկական տեխնիկում: Հետագայում գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներն անհրաժեշտաբար թելադրեցին մասնագիտությունների ցանկի ընդլայնումը, բացվեցին նոր մասնագիտությունների բաժիններ`ագրոնոմիական և անասնաբուժական:
Քոլեջը սերտ համագործակցություն ունի տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ՝ «Հայկ Ժոս» ՍՊԸ, «ԷՑՇ» ՓԲԸ, «Սդըղին գոլ» ՍՊԸ, «Էլեն-Արփինե» ՍՊԸ, Սյունիքի ԳԱՄԿ, Ֆերմերային տնտեսությունններ, Զբաղվածության տարածքային կենտրոն, Անասնաբուժության և բուսասանիտարիայի տարածքային կենտրոն, Ագրոարդի աշխատողների արհեստակցական կազմակերպություններ, և այլն:
Քոլեջը համագործակցում է նաև միջազգային զանազան կառույցների հետ. Ռազմավարական զարգացման գործակալություն, Գլոբալ զարգացումների հիմնադրամ, Վիեն-Գորիս համագործակցության շրջանականերում Վիենի Ագրոտեկ քոլեջ և համալսարան, «Համագործակցություն-Հայաստան» սոցիալ-մշակութային համագործակցություն, Եվրոմիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիր, GTZ կազմակերպություն և այլն:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Առաքելյան 32
Հեռ.՝ (0284) 2-06-48, (0284) 2-21-47
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1931թ.

Տնօրեն՝ Նունե Ավետիսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: