Դիմորդի անկյուն

Գյումրու պետական բժշկական քոլեջ

«Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ հիմնադրվել է 1935թ.: Իր գործունեության ընթացքում ուսուցանել, կրթել է մոտ 12.000 կրտսեր բուժաշխատողների:

Դասերը անցկացվում են եվրոպական ուսուցման չափանիշներին համապատասխանող ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները անմիջապես կարող են անցնել աշխատանքի հանրապետության և արտասահմանյան երկրների բուժ. պրոֆ. հիմնարկներում:

Քոլեջի մանկավարժներից 2008թ. մասնակցել են ՄԱԶԾ «Օժանդական նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին»: Ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մասնագիտական մանկավարժություն» թեմայով մեկ շաբաթյա վերապատրաստմանը: Ամբիոնի վարիչները 2007թ. մասնակցել են «Վերապատրաստում վերապատրաստողների համար» դասընթացին:

Քոլեջը ներգրավված է եղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան բուժքույրերի» պատրաստման, USAID/PHCR և NOVA բուժքույրերի ու մանկաբարձների վերապատրաստման ծրագրերում:

Քոելջը համագործակցում է ՀՀ Շիրակի տարածաշրջանում առկա ԲԿ-ների, «Ստոմալյուքս» և Գյուրու թիվ 2 ստոմապոլիկլինիկայի, «Ալֆա ֆարմ», «Ժաննա ֆարմ», «Գ և Հերանո» դեղագործական կազմակերպությունների հետ:

Քոլեջը Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ և քոլեջի կանոնադրությամբ նախատեսված կարգով՝

• Իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը

• Կարող է իրականցնել մեծահասակաների կրթության և ուսուցման ծրագրեր

• Ապահովում է դասախոսների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը

• Աջակցում է ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրականցվող ծրագրերում

• Միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար

• Իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փող. 3
Հեռ.՝ (0312) 5-35-13
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1935թ.

Տնօրեն՝ Մանվել Մարտինի Մարտիրոսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: