Դիմորդի անկյուն

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 29 մայիսի 2009 թվականի N 634 –Ն որոշմամբ՝ Շիրակի մարզպետի առաջարկությամբ, Գյումրի քաղաքի հիմնարկ ձեռնարկությունները երիտասարդ բանվորական կադրերով համալրելու ռազմավարական խնդրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 146-րդ կետի պահանջով:

Հաստատությունը գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան նորակառույց շենքում, ուսուցանվող մասնագիտությունների գծով առկա են ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով հագեցած ուսումնական արհեստանոցներ և լաբորատորիաներ: Ուսուցմանն անհրաժեշտ մասնագիտական նյութերն ու պարագաները ուսանողներին տրամադրում է հաստատությունը:

Ուսումնարանում ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին» համապատասխան :

Ուսուցումը կազմակերպվում է առկա ձևով, ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական և մոդուլային ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակով: Ուսումնական պարապմունքներն իրականացվում են ժամանակակից դասավանդման բազմաբնույթ մեթոդներով:

Ուսումնարանն իր գործունեությունն իրականացնում է համագործակցելով սոցիալական գործընկերների՝ գործատուների, համապատասխան բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արտադրական կազմակերպությունների հետ:

Համագործակցող կազմակերպություններ.

• «ՀԱՏՄ» ՍՊԸ Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում,

• «Շինարար - 97»ՍՊԸ,

• «Քոմփ Վեյ» ՍՊԸ,

• ԳՏԶ՝ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ,

• «Բիոֆսիա» առողջապահության, բնապահպանական և գյուղատնտեսական զարգացման կենտրոն,

•Շիրակի մարզի /ՇՄ/ ընդհանուր իրավասության դատարան,

• « Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ (ՁԻՀ)` տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներ և խորհրդատվական ընկերություն,

• Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հիմնադրամ) Գյումրու մասնաճյուղ,

• «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ» ՀԿ:

Հասցե՝ Ք. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2
Հեռ.՝ (0312) 6-64-07
Կայք՝ www.gyumriusumnaran4.am
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 2009թ.

Տնօրեն՝ Քնարիկ Ահարոնյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: