Դիմորդի անկյուն

Բերդի պետական քոլեջ

Հիմնադրվել է 1981թ.` Երևանի էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Բերդի մասնաճյուղ 1995թ.-ից` Տավուշի հումանիտար մանկավարժական ուսումնարան,1999թ.-ից` Բերդի պետական քոլեջ:
Բերդի պետական քոլեջը տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ ուսուցում և որակավորում են ստանում բազում երիտասարդներ:
Քոլեջի հիմնական առաքելությունն է ապահովել մասնագիտական որակյալ կրթություն, պետական կրթական ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան, բավարարել աշխատաշուկայի պահանջները: Դրան զուգահեռ քոլեջը հետապնդում է ռազմավարական նպատակ` հեռավոր և սահմանամերձ բնակավայրի երիտասարդության մի ստվար հատված ամրագրում է հայրենի եզրին` զերծ պահելով արտագաղթի վտանգներից:
Քոլեջի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման խնդիրը բոլոր ժամանակներում եղել է առաջնահերթ, որի ուղղությամբ արդյունքները համեստ են` կապված սակավ և սահմանափակ աշխատատեղերի հետ:
Քոլեջը արդյունավետ համագործակցել է ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակում, խաղաղության կորպուսի, World Vision–ի այժմ Երևան-Քեմբրիջ բարեգործական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակը շարունակվում է ընդարձակվել:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մ. Մաշտոցի 2
Հեռ.՝ (0267) 2-25-88
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1981թ.

Տնօրեն՝ Լևոն Գրիգորյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: