Դիմորդի անկյուն

Արմավիրի պետական ինդուստրիալ – մանկավարժական քոլեջ

Արմավիրի պետական ինդուստրիալ–մանկավարժական քոլեջը հիմնադրվել է 1967թ. սեպտեմբերի 7 –ին ՀԱՅԿ ՍՍՀ Մինիստրների Սովետի որոշմամբ որպես «Սննդի արդյունաբերության» տեխնիկումի մասնաճյուղ:
2000թ. տեխնիկումը վերանվանվել է Արմավիրի պետական ինդուստրիալ– մանկավարժական քոլեջ:
Քոլեջի շրջանավարտները որպես որակյալ մասնագետներ աշխատում են նախադպրոցական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում, սպասարկման և ծառայությունների ոլորտներում:
Քոլեջը համագործակցում է Արմավիրի տարածաշրջանի զբաղվածության կենտրոնի հետ, գործատուների հետ, սովորողների պրակտիկաները անցկացվում են Արմավիրի մարզում գործող հասարակական սննդի օբյեկտներում, ապահովագրական ընկերություններում, ծառայությունների և սպասարկման ոլորտի պետական և մասնավոր հիմնարկություններում, կարի արտադրամասերում, մանկապարտեզներում:
Քոլեջը համագործակցել է «Անուշավան Աբրահամյան» հիմնադրամի հետ, որի միջոցներով մասնակիորեն վերանորոգվել են առաջին և երկրորդ մասնաշենքերը, սանհանգույցները, ձևավորվել են արհեստանոցներ իրենց նյութատեխնիկական բազայով:

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր Աբովյան 170
Հեռ.՝ (0237) 2-37-09, (77) 33-54-55 (բջջ.)
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Ալվարդ Կարապետյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: