Դիմորդի անկյուն

Արմավիրի պետական բժշկական քոլեջ

«Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1996թ-ին: Քոլեջում գործում են «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Ատամնատեխնիկական գործ» բաժինները:
Քոլեջի շրջանավարտները ստանում են համապատասխանաբար բուժքրոջ, մանկաբարձի, ատամնատեխնիկի որակավորումներ և պետական նմուշի դիպլոմ:
Իր գործունեության տարիների ընթացքում քոլեջ տվել է հարյուրավոր շրջանավարտներ, որոնցից շատերը այժմ աշխատում են Արմավիրի մարզի, հանրապետության տարբեր բուժհաստատություններում և ցուցաբերում են մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Քոլեջի շրջանավարտներից շատերը աշխատում են նաև արտասահմանյան երկրների տարբեր բուժհաստատություններում:
Քոլեջում ուսուցումը տարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ուսումնական ծրագրերով: Ընդունելությունը իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի կողմից հաստատված կանոնակարգով:
Դասավանդումը իրականացվում է մարզի լավագույն բժիշկների և փորձառու բուժքույրերի կողմից: Գործնական պարապմունքները անց են կացվում Արմավիրի բժշկական կենտրոնում:

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր,Արարատյան 7
Հեռ.՝ (0237) 2-13-23
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Արամ Խաչատրյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: