Դիմորդի անկյուն

Աբովյանի պետական քոլեջ

Աբովյանի պետական քոլեջն ունի 85 տարվա պատմություն: 1960թ. Երևանի ճանապարհաշինարարական տեխնիկումը (1930թ.) միավորվեց ավտոտրանսպորտի տեխնիկումին, (1949թ.) և այսպես ձևավորվեց Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը:
Տեխնիկումը 1982 թվականին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ Երևանից տեղափոխվեց Աբովյան, որտեղ կառուցվել էր ուսումնական շենքերի մեծ համալիր: 1992թ. տեխնիկումը վերանվանվեց Ճարտարագիտական քոլեջ, որտեղ բացի ավանդական մասնագիտություններից բացվեցին նոր՝ իրավագիտական, դպրոցական, տնտեսագիտական և համակարգչային բաժիններ:
2014թ. Աբովյանի պետական քոլեջը վերանվանվեց պետական քոլեջի: Նույն տարում ավանդական մասնագիտությունների կողքին բացվեցին գեղանկարչության, դիզայնի և այլ նոր բաժիններ:
Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցույթային հիմունքներով: Մրցույթը կատարվում է վկայականի գնահատականների միջին թվաբանականի և սահմանված մրցույթային առարկանների գնահատականների կշռով: Դիզայն, գեղանկարչություն, զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (խեցեգործություն) մասնագիտությունների գծով դիմորդները հանձնում են մասնագիտական քննություններ:

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք.Աբովյան Ուսանողական նրբանցք 4

Հեռ.՝ (0222) 2-03-84

Էլ. Հասցե՝ [email protected]
Հիմնադրվել է 1960թ.

Տնօրեն՝ Գևորգ Ռուդոլֆի Սողոմոնյան

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: