Դիմորդի անկյուն

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ

2002թ-ի հոկտեմբերից կազմավորվեց «Արտաշատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը, որն էլ ՀՀ կառավարության 03.03.2011թ-ի որոշմամբ վերանվանվեց «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Միջին մասնագիտական կրթական ծրագրերով քոլեջը իրականացնում է 7 մասնագիտությունների ուսուցում, իսկ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթությամբ՝ 3 մասնագիտության ուսուցում: Ինչպես նաև 2 մասնագիտության ուսուցում՝ հեռակա ուսուցմամբ:
Քոլեջում իրականացվում է նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման կարճաժամկետ ծրագրերի ուսուցում ՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
• 3-րդ և 1-ին կարգի տրակտորիստ-մեքենավարներ
• Համակարգչային ծրագրերի ուսուցում
• Սեղանի ձևավորող
• Ֆլորիստիկա
• Հրուշակագործ
• Հյուսն
• Կար ու ձև
• Խոհարար
• Առողջարարական մարզասրահ /տրինաժոր/
Համագործակցում ենք Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի, ՍՊԸ կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հետ, որտեղ նաև անցկացվում են ուսանողների ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաները:
Քոլեջն ունի սերտ համագործակցություն «ԱՊՀ երկրներ-Ֆրանսիա-Ռուսաստան» ասոցիացիայի հետ: Ֆրանսիայի Լեոն քաղաքի լիցեյի հետ բանակցությունների և բարեկամության արդյունքում քոլեջում արկա է արևային էներգիայի կիրառման լաբորատորիա, ինչի շնորհիվ պոլիէթիլենային թաղանթով կառուցված ժամանակակից ջերմոցի ավտոմատացված համակարգերը աշխատելու են արևից ստացվող էներգիայով:

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աթարբեկյան 156
Հեռ.՝ (0235) 2-40-81, (0235) 2-53-08
Կայք՝ http://artcol.am
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Իսկուհի Վարդանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: