Դիմորդի անկյուն

Արարատի պետական բժշկական քոլեջ

Քոլեջը հիմնադրվել է 1994թ.-ին քաղաք Արարատում: 2006թ. մարտի 6-ին «Արարատի պետական բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Քոլեջում ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները. «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ»: Քոլեջում ուսուման ձևը առկա /ստացիոնար/ է: Ուսումնական գործունեությունը կարգավորվում է ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված պետական կրթական չափորոշիչներով, ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով: Դասերը անց են կացվում քոլեջում, գործնական պարապմունքները, ուսումնա-արտադրական և նախադիպլոմային պրակտիկաները՝ Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն ՓԲԸ-ում: Քոլեջը երաշխավորում է ուսուցման բարձր որակ:
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության կենսաբանություն առարկայի արդյունքների հիման վրա, 2015թ. ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմքով՝ ընդունելության քննություններից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Կոմիտասի 12
Հեռ.՝ (0234) 4-41-04
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Մարգարիտ Գրիգորյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: