Դիմորդի անկյուն

Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան

«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը 08 նոյեմբերի 2006թ. N 557 լիցենզիայի հիման վրա իրավունք է ստացել կրթական գործունեություն իրականացնել նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթության ոլորտում: Կրթությունն իրականացվում է առկա ուսուցմամբ, անվճար, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքերով:
Ընդունելությունը կատարվում է նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:
«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը համագործակցում է տարածաշրջանի խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների, այդ թվում՝ Ալավերդու «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի, «Թեղուտ» ՓԲԸ-ի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հետ: Ունենք կնքած պայմանագրեր Ալավերդու քաղաքապետարանի, տարածաշրջանի բոլոր համայնքապետարանների և մի շարք անհատ ձեռնարկատերների հետ, որպեսզի ուսումնարանի սովորողները իրենց արտադրական պրակտիկան անցկացնեն վերոհիշյալ հիմնարկ ձեռնարկություններում, համայնքներում և կազմակերպություններում:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Մարտի 8/2

Հեռ.՝ (0253) 2-27-38
Կայք՝ http://www.alarus.info/

Հիմնադրման տարեթիվ՝ 2006թ.

Տնօրեն՝ Վարուժան Սիմոնյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: