Դիմորդի անկյուն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ

Հիմնադրվել է 2008 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բազայի հիման վրա հետևյալ մասնագիտություններով` «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա»: «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 3 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 4 տարի: «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 2 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 3 տարի: Ուսման ավարտից հետո տրվում է պետական նմուշի դիպլոմ հետևյալ որակավորմամբ` Բուժքույր, Մանկաբարձ, Դեղագործ և Կոսմետոլոգ: Ընդունելությունը կատարվում է համաձայն 2015 թվականի ՀՀ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական բժշկական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի համապատասխան:
Քոլեջն ավարտողների մեծ մասն ընդունվում է աշխատանքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններ:

Հասցե` ք. Երևան, Նոր նորքի 3 զանգված Գյուրջյան 8, Պոլիկլինիկայի շենքի 5-րդ հարկ

Հեռ.` (010) 67-36-02, (010) 67-36-04

Կայք՝ http://sglmc.am/

Հիմնադրվել է 2008թ.

Տնօրեն` Արկադի Օսիպի Սարգսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: