Դիմորդի անկյուն

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը Վայոց Ձորի մարզում միակ պետական ուսումնական հաստատությունն է միջին մասնագիտական կրթության համակարգում: Այն հիմնադրվել է 1971 թվականին /նախ, որպես Երևանի Էլեկտրամեխանիկական տեխնիկումի, ապա` 1993թ. Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ/: Որպես Եղեգնաձորի պետական քոլեջ և ինքնուրույն հաստատություն գործել է 2001թ. հոկտեմբերից այնուհետև 2002թ. դարձել է Եղեգնաձորի պետական քոլեջ ՊՈԱԿ, վերանվանվել է որպես «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ 2011թ.:
Համագործակցության շրջանակները և իրականացրած ծրագրերն են՝
1. «Փրկեցեք երեխաներին» ամերիկյան կազմակերպության եղեգնաձորյան գրասենյակ –Համակարգչային ուսուցման կենտրոնի ստեղծում
2. IREX – Ինտերնետ կենտրոնի հիմնադրում
3. Համաշխարհային բանկ - Կրթության որակի և համապատասխանության ծրագիր 1. Տարածաշրջանի ուսուցիչների վերապատրաստում
2. Գործազուրկների վերապատրաստում
3. Օպտիմալացված ուսուցիչների վերապատրաստում
4. Գերմանիայի մեծահասակաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ/DVV) - «Գիդերի վերապատրաստման ծրագիր»
5. Գերմանիայի մեծահասկաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ/DVV), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Կարող»վերապատրաստման ծրագիր գործազուրկների համար
6. Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Շուկայագիտության դասընթաց» գործազուրկների համար
7. Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Խոհարարների վերապատրաստման դասընթաց» գործազուրկների համար
8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - «Փոքր բիզնես» ծրագիր
9. «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»- Արհեստագործական ուսումնարանների և քոլեջների բարեկարգում և զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում
11. ՄԱԿ-ի ՄԿՈՒ զարգացման ծրագրերի բաժին
12. «Աշխարհի միացյալ քոլեջներ»

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Սպանդարյան 3, Ավագյան 29

Հեռ՝ (0281) 2-37-50, (0281) 2-10-37, (0281) 2-53-75, (0281) 6-20-58

Էլ․փոստ՝ [email protected]

Կայք ՝ www.vayocdzorcollege.info

Հիմնադրվել է 1971թ.

Տնօրեն՝ Արգամ Դովլաթյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: