Դիմորդի անկյուն

Սիսիանի պետական քոլեջ

Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը հիմնադրվել է 1993թ.: 1976թ-ին հիմնադրված Երևանի Էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղի և 1981թ. հիմնադրված Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի և շինարարական տեխնիկումի մասնաճյուղերի միավորման հետևանքով ստեղծած պոլետիխնիկումի հիման վրա: 2011թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ միավորվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի հետ և վերանվանվել Սիսիանի պետական քոլեջի:
Ուսումնական հաստատությունը իր ստեղծման օրվանից պատրաստել է 2934 մասնագետ: Հաստատությունում առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող անձանց դիմումներով: Հաստատությունում ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ բացառությամբ «Քույրական գործ» մանսագիտության:
Քոլեջը համագործակցում է Սիսիանի զբաղվածության կենտրոնի, Վորլդ Վիժնի Սիսիանի զարգացման գրասենյակի, Սիսիանում գործող «Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական ՀԿ-ի և այլ կառույցների հետ:

Հասցե՝ Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Չարենցի 12

Հեռախոս՝ (0283) 2-28-40, (0283) 2-48-47, (098) 11-89-20
Ֆաքս՝ (0283) 2-28-40

Կայք՝ http://www.sisianstatecollege.am/

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1976թ.

Տնօրեն՝ Վարոս Սիմոնյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: