Դիմորդի անկյուն

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը Հայաստանի միակ քոլեջն է, որն զբաղվում է էներգետիկայի բնագավառի համար կադրեր պատրաստելով և արդեն մասնագետների մի քանի սերունդ է դաստիարակել:
Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը իր պատմությունն սկսել է 1968թ-ին որպես Կրասնոդարի «Էլեկտրոնային սարքաշինության» տեխնիկումի` Աբովյանի երեկոյան մասնաճյուղ:
1971թ-ի թիվ 2 հրամանով տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումի: 1982թ. հուլիսի 17-ի թիվ 66 հրամանով «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումի» : 1996թ. ՀՀ ԷՆ թիվ 15-ԳՄ հրամանով «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի էներգետիկական տեխնիկումի»: 2000թ-ին ՀՀ ԷՆ թիվ 10- ԴԶ հրամանով «Աբովյանի էներգետիկական տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի»:
Քոլեջի բոլոր բաժիններում նախատեսված են ուսուցման անվճար և վճարովի տեղեր: Անվճար ուսուցման տեղերի համար կրթաթոշակ տրվում է ընդհանուր հիմունքներով: Քոլեջում կիրառվում է փոխանցելիության սկզբունք` վճարովի համակարգից անվճար և հակառակը:
Քոլեջն ապահովված է մասնագիտական կաբինետներով, լաբորատորիաներով` հագեցած ցուցանմուշներով, դիդակտիկ նյութերով, ինչպես նաև` արհեստանոցներով` համապատասխան հաստոցներով և սարքավորումներով: Քոլեջն ունի վարժադաշտ, գրադարան, մարզադահլիճ, համակարգչային լսարաններ` հագեցած ժամանակակից համակարգիչներով:
Անվճար և վճարովի ուսուցմամբ համակարգում կատարվում է առանց ընդունելության քննությունների` հիմք ընդունելով հ«իմնական կրթության և միջնակարգ կրթության ատեստատների գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցույթային առարկաների գնահատականների գումարը:

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան,Ուսանողական թաղամաս, Հատիսի փողոց 4/1

Հեռ.՝ (0222) 2-04-26, (0222) 2-36-86, (0222) 2-40-17

Էլ. Փոստ՝ [email protected]

Հիմնադրվել է 1968թ.

Տնօրեն` Գագիկ Մեհրաբյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: