Դիմորդի անկյուն

Մեղրու պետական քոլեջ

«Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը գործում է համաձայն կանոնադրության/ ՀՀ ԿԳՆ նախարարի < 20> 01 2012թ-ի №36-²/ø հրաման /:
«Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելությունը կատարվում է համաձայն ԿԳՆ ընդունելության կարգի:
Առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է հիմնական և լրիվ ընդհանուր կրթության, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը` միջնակարգ կրթության հիմունքով:
Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ:
2011թ. ից քոլեջում գործում են համակարգչային կարճաժամկետ դասընթացներ:
Քոլեջը հագեցած է նյութատեխնիկական բազայով:
Քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները՝ համաձայն կնքված երկկողմ պայմանագրերի, իրավունք ունեն առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակելու ՀՀ ներքոնշված պետական ու հավատարմագրված բուհերի համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսերում:
Քոլեջը համագործակցում է Մեղրու տարածաշրջանի որոշ հիմնարկ- ձեռնարկու-թյունների հետ , որոնց հետ կնքվել են պայմանագրեր՝ համաձայն որոնց քոլեջի ուսանողներն ըստ իրենց մասնագիտությունների, ուսումնա-արտադրական պրակտիկան անց են կացնում այդ կազմակերպություններում .
1.1. Մեղրիի պահածոների գործարան
1.2. Մեղրիի քաղաքապետարան
1.3. Ագարակի քաղաքապետարան
1.4. Ագարակի ՊՄԿ ԲԲԸ
1.5. Հարավային էլ. Ցանցեր « Տաթև» մ/ճ –ի Մեղրիի էլ. ցանց
1.6. «Մեղրի »ՋՕԸ
1.7. «Մեղրիի ԲՏԿ» ՓԲԸ
1.8. Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց
1.9. Մեղրիի մանկապատանեկան մարզադպրոց
2016-ին քոլեջում ներդրվել է ժամանակակից «Զբոսաշրջություն» մասնագիտությունը:
Մասնագիտական կրթություն ստանալու հետ զուգահեռ ուսանողների մասնակցությամբ կազմակերպվում են մշակութային, մարզական ու հայրենասիրական միջոցառումներ՝ կրթադաստիարակչական գործընթացը դարձնելով բազմաբովանդակ:
Պարբերաբար վերապատրաստումներ են անցնում քոլեջի դասախոսները:
Իր պատմության ընթացքում քոլեջը թողարկել է բարձրակարգ մասնագետներ, որոնց մի մասն իր արժանի տեղն է գտել աշխատաշուկայում, մի մասն էլ ուսումը շարունակել բարձրագույն կրթության համակարգում:
Քոլեջն իր հիմնադրման օրվանից ակտիվորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, հանրապետության տարբեր քոլեջների հետ:
Մեղրու պետական քոլեջը ղեկավարել են`
1. Ժորա Միրզոյանը /2001-2006 թվականներ/,
2. Հապետնակ Խաչիկյանը /2006-2013 թվականներ/,
3. Շուշիկ Բաբայանը /2013-2014 թվականներ, ժամանակավոր պաշտոնակատար/,
4. 2014թ. Մեղրու պետական քոլեջի տնօրենն է Թամար Հովհաննեսյանը:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 201.1-ի , քոլեջում պարբերաբար իրենց աշխատանքային պրակտիկան են անցնում ՀՀ ԱՍՀՆ ԶՊԾԳ Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնից գործուղված երիտասարդ մասնագետները:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ , ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 10

Հեռախոս՝ (0286) 4-28-92

Կայք՝ https://meghricollege.wordpress.com/

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 2001թ.

Տնօրեն՝ Թամար Հովհաննեսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: