Դիմորդի անկյուն

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանը հիմնադրվել է 12.12.1973թ-ին` Պետական կոմիտեի N 220 հրամանի համաձայն: Այն տեղավորված էր մի փոքրիկ շենքում, ուներ 5 մասնագիտական խմբեր:
Ուսումնարանի ներկայիս մասնաշենքերը շահագործման են հանձնվել 1977 թվականին և նախատեսված են 350 սովորողի համար: Ներկայումս ուսումնարանում ուսումնարանում սովորում են 201 սովորող և ուսուցումն իրականացվում է 10 մասնագիտություններով :
Ուսումնարանում ընդունելություն իրականացվում է առանց մրցույթի:
Ուսումնարանը նախկինում կոչվել է Անիի գյուղական միջնակարգ N 13 պրոֆտեխ ուսումնարան, 1985 թ-ից Անիի N 91 պրոֆտեխ ուսումնարան, 1991 թ-ից` Անիի N 91 մասնագիտական տեխնիկական ուսումնարան, 2002 թ-ից` Մարալիկի ավագ դպրոց:
2004 թ-ից` Մարալիկի արհեստագործական ուսումնարան, իսկ 2012 թ-ից Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան:
Ուսումնարանը գործատուներից համագործակցում է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի «Անի» ցանցի, Անի ՃՇՇ ՍՊԸ - ի , «Նայթեքս» ԲԲԸ – ի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Շիրակի ԳԳՄ Մարալիկի ՏՏ – ի , տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման Արևմտյան ՏԿ Թալին և Անի ցանցի, ինչպես նաև անհատ ձեռներեցների հետ:

Հասցե՝ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Գագարինի 4

Հեռ.՝ (0242) 2-12-10, (093) 86-00-30

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1973թ.

Տնօրեն՝ Մուշեղ Գևորգի Գևորգյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: