Դիմորդի անկյուն

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ

Քոլեջը հիմնադրվել է 1939թ. որպես Սովետական առևտրի Երևանի տեխնիկում: Այսօր իր հնարավորություններով և շենքային պայմաններով քոլեջը վերածվել է կրթական, մշակութային և մարզական կենտրոնի` իրականացնելով բազմագործառույթային քոլեջներին բնութագրող պրակտիկա:

Տարածաշրջանային պետական քոլեջը

- պատրաստում է փոքր և միջին բիզնեսի մասնագետներ` միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան

- ապահովում է սպասարկման ոլորտի աշխատողների և առանձին անհատների վերապատրաստումը լրացուցիչ կրթական ծրագրերի ու կարճաժամկետ դասընթացների միջոցով

- ապահովում է կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի, սպասարկման ոլորտի զարգացող ու փոփոխուն պահանջներին

- իրականացնում է խորհրդատվություններ փոքր ու միջին բիզնեսի ոլորտում հաշվապահական հաշվառման, իրավական և հարկային օրենքների վերաբերյալ

-նպաստում է անհատի ինքնության գիտակցմանը և արժևորմանը

- զարգացնում է տարածաշրջանային և միջազգային համագործակցություն:

Քոլեջում ընդունելության քննություններ չկան: Քոլեջի լավագույն շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական և հավատարմագրված բուհերի 2-րդ կուրսեր /Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան և հավատարմագրված բուհերի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, Երևանի Գլաձոր համալսարան, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարան, Ուրարտու համալսարան/ 2-րդ կուրսեր:

Քոլեջում գործում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ և տրամադրվում են համապատասխան վկայականներ ու լիցենզիաներ հետևյալ մասնագիտություններով. «Համակարգչային գործավար», «Հաշվապահ» «Խոհարար», «Հրուշակագործ», «Սեղանի դիզայներ», «Բարմեն», «Վարսահարդար», «Դիմահարդար», «Մատնահարդար»:

Քոլեջը համագործակցում է տարբեր գործատուների և մի շարք կազմակերպությունների հետ, որտեղ անցկացվում են ուսանողների պրակտիկաները. «Մառնիկ» ՍՊԸ, «Էկլեկտիկա» ՍՊԸ, «Արարատ հոլ» ՍՊԸ, «Արիես լանչ» ՍՊԸ, «National» հյուրանոցային համալիր, «Կերամիքս սիթի»ՍՊԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Հելլենիկ»ՍՊԸ:

Ինչպես նաև համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում`

Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչություն, Եվրոպական կրթական հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիր, «Save the children Armenia» հայաստանյան գրասենյակ, «USAID» հայաստանյան գրասենյակ և այլն:

Հասցե` ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա
Հեռ․` (010) 67-27-90, (010) 67-23-01
Էլ. փոստ` [email protected]

Տնօրենի պաշտոնակատար` Արմինե Ալեքսանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: