Դիմորդի անկյուն

Աբովյանի կրթահամալիր

Աբովյանի կրթահամալիր ՊՈԱԿ-ը կազմվել է Աբովյանի թիվ 50 մասնագիտական ուսումնարանի և թիվ 11 դպրոցի բազայի վրա: 1979 թ. բացվել է Աբովյանի թիվ 25 պրոֆ տեխնիկական ուսումնարանը: 1984թ. Պրոֆտեխնիկական ուսումնարանը վերափոխվել է Աբովյանի թիվ 50 միջնակարգ մասնագիտական ուսումնարանի: 1990թ. Բացվել է Աբովյանի շրջանային կոմպյուտերային ուսումնասպասարկման կենտրոնը: 1991թ. Ուսումնարանը վերակազմավորվել է ուսումնարան-դպրոց համալիրի, բացվել է դպրոցական հոսքի 4-8 դասարաններով: 1994թ. Կազմավորվել է Աբովյանի թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1995թ. Բացվել է հանրապետությունում առաջին արհեստագործական դպրոցը: 1999թ. Կազմավորվել է Աբովյանի կրթահամալիրը: 2002թ. Աբովյանի կրթահամալիրը վերանվանվել է Աբովյանի կրթահամալիրր ՊՈԱԿ:
Ընդունելության կարգը
I Հիմնական կրթության հիմքով, ուսման 3 տարի տևողությամբ, առկա /ստացիոնար/ ուսուցմամբ:
II Միջնակարգ կրթության հիմքով, ուսման 1 տարի տևողությամբ, առկա /ստացիոնար/ ուսուցմամբ
Անվճար ուսուցման հիմքով սովորողները կստանան կրթաթոշակ:
Դիմորդը ընդունվելու համար կարող է դիմել մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ` մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով:

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Ուսանողական թաղամաս 3
Հեռախոս՝ (0222) 2-14-67
Հիմնադրման տարեթիվ՝ 1979թ.

Տնօրեն՝ Անահիտ Դաղբաշյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: