Դիմորդի անկյուն

Երևանի պետական հումանիտար – տեխնիկական քոլեջ

Երևանի պետական հումանիտար – տեխնիկական քոլեջը հիմնադրվել է 1963թ.-ին՝ կրելով ինդուստրիալ – մանկավարժական տեխնիկում անվանումը: 2002թ. հոկտեմբեր ամսից վերանվանվել է՝ Երևանի պետական հումանիտար – տեխնիկական քոլեջ:
Ներկա դրությամբ քոլեջում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա աշխատան- քային փորձ և մանկավարժական խորը գիտելիքներ ունեցող մանկավարժներ: Քոլեջում արտադրա- կան ուսուցումը կազմակերպվում է արհեստանոցներում, իսկ արտադրական պրակտիկաները, համաձայն պայմանագրերի, իրականացվում են, տարբեր հիմնարկ–ձեռնարկություններում:
Քոլեջն ունի անվճար տեղեր, հատկացված ՀՀ ԿԳՆ կողմից: Հաստատությունում ընդունելությունը կատարվում է հիմնական և միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով, մրցութային կարգով, բացառությամբ, « Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության, որտեղ հանձնում են քննություն «Գծանկար» առարկայից:
Քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն հարցազրույցով շարունակել իր մասնագիտության գծով ուսումը հանրապետության պետական մի շարք ԲՈՒՀ-երի II-րդ և III-րդ կուրսերում, որոնց հետ քոլեջը կնքել է համապատասխան պայմանագրեր:
Քոլեջը համագործակցում է հետևյալ գործատուների և միջազգային կառույցների հետ.
• Յունիկոմպ ՓԲԸ, «ԳիզաՍՊԸ» (հաշվողական տեխնիկա և ԱՀԾԱ մասնագիտության գծով),
• «Յունոնա Տուր», «Արմ Տուր», «Սիտառա Տուր» (զբոսաշրջություն մասնագիտության գծով),
• «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «ԱՐՑԱԽԲԱՆԿ», (Ֆինանսներ և Էկոնոմիկա,հ/հ և աուդիտ մասնագիտություններիգծով),
• «Մովսես Մեհրաբյան ՍՊԸ» (Էկոնոմիկա,հ/հ և աուդիտ մասնագիտության գծով),
• «Տոսպ ԲԲԸ» (հագուստի մոդելավորում և նախագծում մասնագիտության գծով,
• Վրաստան, «AKHALI TAALLGA» Քոբուլեթիի մասնագիտական քոլեջ:

Հասցե՝ ՀՀ ք.Երևան, Ա. Տիգրանյան, 21
Հեռ.՝ (010) 20-06-18
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ http://yshtc.blogspot.com/


Տնօրեն՝ Նազիկ Մարտիրոսյան

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: