Դիմորդի անկյուն

Գորիսի պետական քոլեջ

Գորիսի պետական քոլեջը (նախկինում տեխնիկում, ապա ուսումնարան) հիմնադրվել է 1928 թվականին Լուսժողկոմատի որոշմամբ:
1966թ. տեխնիկումը վերանվանվել է Գորիսի պետական մանկավարժական ուսումնարանի, որտեղ ավելացել է նաև «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը: Տարիների ընթացքում կոլեկտիվի և նախարարության ջանքերով մանկավարժական ուսումնարանի մասնագիտություններն ավելացան:
1998թ. Գորիսի պետական մանկավարժական ուսումնարանը վերանվանվեց Գորիսի պետական մանկավարժական քոլեջի, իսկ 2008թ-ից՝ Գորիսի պետական քոլեջի:
Այժմ քոլեջը զբաղեցնում է 5 հարկ` 25 լսարաններով: Ունենք լեզվահնչյունային, ուսուցման տեխնիկական միջոցների, կենսաբանության, քիմիայի, կերպարվեստի և առանձին առարկայական կաբինետներ: Խոհարարության, փայտամշակման, վարսավիրության և կարի արհեստանոցներ, համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա: Քոլեջն ապահովված է համապատասխան գույքով:

Հասցե` Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 4

Հեռ.՝ (0284) 2-01-85, (0284) 2-28-42

Էլ․ փոստ՝ [email protected]

Կայք` http://goriscollege.com/

Հիմնադրվել է 1928թ.

Տնօրեն ՝ Կարեն Սամվելի Լազարյան

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: