Դիմորդի անկյուն

Գյումրու «Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ»

1934 թվականին Լենինականում հիմնադրվել է հանրապետությունում միակ պետական միջին մասնագիտական երաժշտական ուսումնարանը, որը իր գործունեության ընթացքում տվել է շուրջ 4000 և ավելի շրջանավարտներ:
1954 թվականին երաժշտական ուսումնարանը անվանվել է հայ բազմաձայնության հիմնադիր Քրիստափոր Կարա-Մուրզայի անունով:
2004 թվականին «Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը» դարձել է «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2006 թվականին «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարան» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացնում են ընդունելության կանոնակարգի համաձայն /քննությունները հանձնում են մասնագիտական առարկաներից/ :
Քոլեջը համագործակցում է Գյումրու և Շիրակի մարզի երաժշտական դպրոցների հետ:

Հասցե՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Ղուկասյան 30

Հեռ՝ (0312) 5-13-12

էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրվել է 1934 թ

Տնօրեն` Մարիա Կարապետյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: