Դիմորդի անկյուն

Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան

Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը հիմնադրվել է 1965թ. տեքստիլ կոմբինատի բազայի հիման վրա, որտեղ կադրեր են պատրաստվել վերոգրյալ ձեռնարկության տարբեր արտադրամասերում աշխատելու համար` ջուլհակներ, մանածագործներ, գործող և մանող հաստոցների ենթավարպետներ. տեքստիլ արդյունաբերության էլեկտրիկներ: 70-ական թվականներից հետո նշված հաստատությունը ՀԽՍՀ պրոֆտեխ կրթության կոմիտեի կազմում գործել է որպես Գյումրու N3 պրոֆտեխ ուսումնարան` տեքստիլ արդյունաբերության բազայի հիման վրա և մինչև երկրաշարժյան տարիները հանդիսացել է տեքստիլ արդյունաբերության կադրերի դարբնոց:
Այս կրթօջախի սան է եղել նաև մեծանուն բանաստեղծ` Շիրակի զավակ` Հովհաննես Շիրազը: Հետերկրաշարժյան տարիներին` մինչև 2005թ. Գյումրու թիվ 3 պրոֆտեխ ուսումնարանը վերանվանվեց թիվ 33 արհեստագործական ավագ դպրոցի: 2005թ. սեպտեմբերի 1-ից Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի վերանվանմամբ նոր թափք ստացավ հաստատության գործունեությունը:
Քոլեջի շենքը վերանորոգված է, հագեցված է նորագույն նյութատեխնիկական բազայով, դիդակտիկ ռեսուրսներով, մասնագիտական կաբինետներով ու համակարգչային լսարաններով, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաններով, ուսումնական արհեստանոցներով:
Ընդունելությունը ուսումնարան իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի հրաման / 05 ապրիլի 2012թ.n 254-ն /:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Թամանյան 2

Հեռ.՝ (0312) 3-03-72

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1965թ.

Տնօրեն`Գրիգոր Սիմավոնի Մկրտչյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: