Դիմորդի անկյուն

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1968թ. որպես Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի մասնաճյուղ, այնուհետև դարձել ինքնուրույն ուսումնական հաստատություն` Իջևանի ինդուստրիալ- տեխնոլոգիական տեխնիկում: 1968թ. սկսած տարածաշրջանում ճանաչված առաջին ուսումնական հաստատությունն է, որն իր ծառայություններով, մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններով իր գործունեության ընթացքում հավակնել է բարձր մրցակցություն:
2001թ. տեխնիկումը վերանվանվեց ակադեմիկոս Զորայր Ղազումյանի անվան Իջևանի պետական քոլեջ: 2005թ. սկսած քոլեջը հարստացել է նյութատեխնիկական բազայով: 2011թ. քոլեջը դարձավ Տավուշի տարածաշրջանային ուսումնական կենտրոն:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից կանոնադրությամբ նախատեսված` առանց ընդունելության քննությունների` վկայականի և ատեստատի գնահատականների հիման վրա:
Քոլեջը սերտ համագործակցության մեջ է Երևանի թիվ 1, Վանաձորի, Վայոց ձորի, Ալավերդու քոլեջների հետ, սոցիալական գործընկերների հետ:
Համագործակցում ենք դպրոցների, «Արդշինինվեստբանկի», Ավտոձեռնարկության, Ռեստորանային համալիրների, Իջևանի զբաղվածության կենտրոնի, Առևտրի պալատի, Մեծահասակների կրթության կենտրոնի հետ:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 5
Հեռ.՝ (0263) 3-36-59, 094-000415 (բջջ.)

Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1968թ.

Տնօրեն՝ Հայկ Բրուտյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: