Դիմորդի անկյուն

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ

1925 թ. Կիրովականում բացվում է գյուղատնտեսական դպրոց: 1932 թվականից դպրոցը վերափոխվել է երկամյա, ապա՝ եռամյա, իսկ 1935-ին՝ քառամյա գյուղատնտեսական տեխնիկումի, որին հետագայում միավորվել են Իջևանի, Օձունի տեխնիկումները և Կիրովականի անտառդպրոցը: Հետագայում այն վերանվանվել է «Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ»:
2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ` Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը և Վանաձորի գյուղական շինարարական պետական քոլեջը (հիմնադրված` 1958թ.-ին) միաձուլվելով` վերակազմակերպվել է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի»:
90-ամյա գործունեության ընթացքում քոլեջը տվել է ավելի քան 18300 շրջանավարտ, որից 943-ը ստացել են գերազանցության դիպլոմներ:
Քոլեջում ընդունելությունը իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 05.04.2012թ. N254- Ն հրամանով հաստատված կարգով` առանց ընդունելության քննությունների, մրցութային հիմունքով` դիմորդների ավարտական փաստաթղթերի միավորների հիման վրա:
Քոլեջը համագործակցում է Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի և հետևյալ գործատուների հետ՝ Վանաձորի քաղաքապետարան, «Դիկտիս» ՍՊԸ, «Նեմրութ» ՍՊԸ, «Շինէքսպերտ» ՍՊԸ, «Համիկ Ավետյան» ԱՁ, «Ֆերրում-Ինվեստ» ՍՊԸ, «Լոռի Քոնսալթ>> ՍՊԸ, «Արտադրական բազա» ԲԲԸ, «Չինվան» ՍՊԸ, «Վիմպերգ» ՍՊԸ, «Բուրաստան» համատիրություն, Գուգարքի գյուղապետարան, «Վանշին» ԳՐՈՒՊ ՓԲԸ, «Միլարեն» ՍՊԸ, Դարպասի գյուղապետարան, «Ֆիլիշին» ՍՊԸ:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ուսանողական 9

Հեռ.՝ (0322) 2-83-85, (0322) 2-72-17
Էլ. փոստ՝ [email protected]
Հիմնադրման տարեթիվ՝ 1925թ.

Տնօրեն՝ Վարդան Սիմոնյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: