Դիմորդի անկյուն

Վանաձորի պետական բժշկական քոլեջ

1936թ. հոկտեմբերին Կիրովականում ՀՀ Առողջապահության նախարարության որոշմամբ բացվել է որպես միջշրջանային մանկաբարձական դպրոց: 1947թ.-ին մանկաբարձական դպրոցը վերափոխվել է և վերանվանվել բուժքույրական տեխնիկում: 1955-56թթ. տեխնիկումը վերակազմավորվել է որպես Կիրովականի բժշկական ուսումնարան: 1958-59թթ. ուսումնարանը լուծարվել է: 1970թ. բացվել է որպես Դիլիջանի բժշկական ուսումնարանի մասնաճյուղ: 1972թ. հանրապետության առողջապահության նախարարության որոշմամբ, մասնաճյուղը վերակազմավորվել է որպես բժշկական ուսումնարան: 2004թ. ուսումնարանը վերանվանվել է Վանաձորի պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ:
Ուսուցման ձևը առկա է / ստացիոնար/: Ուսումնական գործընթացը իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրերով: Դասերն անց են կացվում քոլեջում, գործնական պարապմունքները` քաղաքի և մարզի հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ծննդատանը:
Քոլեջում իրականացվում են 5 միջին մասնագիտական ծրագրեր:
Քոլեջ կարող են դիմել ինչպես միջնակարգ / 12-ամյա/, այնպես էլ հիմնական /9ամյա/ կրթության հենքով դիմորդները: Քոլեջում ընդունելությունը իրականացվում է կենսաբանության քննության արդյունքների հիման վրա, տվյալ տարվա ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքներով` ընդունելության քննություններից "8" և ավելի միավոր ստացած դիմորդների միջև: Քոլեջ ընդունված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր: Քոլեջում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը կանոնակարգվում է ՀՀ Կառավարության 28.11.13թ. թիվ 1330 Ն որոշմամբ: Քոլեջի շրջանավարտները, ըստ համապատասխան մասնագիտությունների, ստանում են բուժքրոջ, մանկաբարձի, դեղագործի, ատամնատեխնիկի և կոսմետոլոգի որակավորման պետական դիպլոմներ, որից հետո իրավունք ունեն անմիջապես անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհիմնարկներում:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թևոսյան 8

Հեռ.՝ (0322) 4-06-10, (0322) 2-31-23, (0322) 4-00-72, (093) 90-74-74
Էլ. փոստ՝ [email protected]
Հիմնադրման տարեթիվ՝ 1936թ.

Տնօրեն՝ Ջուլիետա Աշոտի Ջոկլինյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: