Դիմորդի անկյուն

Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը ստեղծվել է 1929թ. և անվանվել «Անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկում»: 1946 թ. ուսումնական հաստատությանը շնորհվել է նշանավոր գիտնական, կաթնատնտես պրոֆեսոր Ավետիս Քալանթարի անունը, 1965թ միանալով Ստեփանավանի կաթնապրանքային տնտեսությանը վերանվանվեց «Անասնաբուծական- անասնաբուժական սովխոզ տեխնիկում»:
1991թ. դեկտեմբերին Ստեփանավանի «Անասնաբուծական- անասնաբուժական սովխոզ տեխնիկում»-ը վերանվանվեց «Գյուղատնտեսական պետական տնտեսություն տեխնիկում» - ի, իսկ 1995 թվականին վերակազմավորվեց որպես «Գյուղատնտեսական» քոլեջ, 2000թվականին «Գյուղատնտեսական պետական քոլեջի», 2004թ-ի հունվարին «Ստեփանավանի պրոֆ. Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի, 2012թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից անցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ և անվանվել ՀՀ ԿԳ նախարարության «Ստեփանավանի պրոֆ. Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների:
Քոլեջը համագործակցում է Լեջանի «Լեջան կաթ», Տաշիրի « Դուստր Մելանյա» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ, իսկ միջազգային կառույցներից քոլեջը համագործակցում է GTZ Գերմանական տեխնիկական համագործակցություն կազմակերպության հետ երկու ծրագրերում:
1.Գյուղատնտեսական կրթության խրախուսում և տարածաշրջանային զարգացում
2. IIZ –DVVI հետ մեծահասակների կրթություն և ուսուցում ողջ կյանքի
ընթացքում:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Երիտասարդական 47

Հեռ.՝ (0256) 2-22-80
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1929թ.

Տնօրեն՝ Սամվել Ռուբենի Հունանյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: