Դիմորդի անկյուն

Սպիտակի պետական քոլեջ

Սպիտակի պետական քոլեջը հիմնադրվել է 1994թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի օգոստոսի 8-ի 84-Մ հրամանով:
Քոլեջի շրջանավարտներից շատերը աշխատում են հանրակրթական դպրոցներում, տարբեր կազմակերպություններում որպես տնտեսագետներ, հաշվապահներ, գործավարներ, ուսումը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հաստատությունում ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, անվճար և վճարովի հիմունքներով:
Ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային կարգով:
Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները իրավունք ունեն առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել Հայաստանի պետական և հավատարմագրված բուհերի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում` հեռակա ուսուցմամբ:
Հաստատությունը համագործակցում է Սպիտակում գործող մի շարք կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողները անցկացնում են իրենց արտադրական, ուսումնական, տեխնոլոգիականբ և նախադիպլոմային պրակտիկաները: Պետական որակավորման հանձնաժողովում ընդգրկվում են գործատուների ներկայացուցիչներ, որոնց աջակցությամբ շրջանավարտների 20 %-ը ապահովվում է աշխատանքով:

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ. Ավետիսյան փ. 273

Հեռ.՝ (0255) 2-37-11, (091) 74-67-70
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1994թ.

Տնօրեն՝ Մարիետա Հենրիկի Բաղրամյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: