Դիմորդի անկյուն

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 1995թ. Կապանի (Ղափանի) շինարարական (1958թ.) և Լեռնամետալուրգիական (1959թ.) տեխնիկումների հիմքի վրա՝ միավորվելով որպես Կապանի ճարտարագիտա-տնտեսագիտական տեխնիկում:
ՀՀ կառավարության որոշմամբ 1997թ.–ին քոլեջը վերակազմավորվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի (կրթահամալիրի) քոլեջի: 2002թ. ՀՀ կառավարության հունիսի 20-ի թիվ 1009-Ն որոշմամբ այն վերակազմակերպվել է «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 2012թ. քոլեջը վերակազմակերպվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը Սյունիքի մարզում լինելով միակ բազմագործառույթային միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը, նշանակալի դեր է խաղում մարզի սոցիալ տնտեսական զարգացման գործում՝ նպաստելով մասնագիտական կրթության զարգացմանը:
Քոլեջը պայմանագրային հիմունքներով համագործակցում է տարածաշրջանի տնտեսության մեջ նշանակալի դեր ունեցող մի շարք ձեռնարկությունների հետ, մասնավորապես.
• «Արշինինվեստբանկ» ՓԲԸ «Կապան» մասնաճյուղ
• «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ
• «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ՓԲԸ
• Կապանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ
• «Արմենթել» ՓԲԸ
• «Կապանի նորոգշին» ԲԲԸ
• «Ձագեձոր» ՍՊԸ
• «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղ
• Կապանի քաղաքապետարան
• Կապանի հանրակրթական դպրոցներ
Տարածաշրջանի աշխատանք փնտրող քաղացիների համար Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական ուսուցման կարճաժամկետ դասընթացներ:
2006թ. սկսած քոլեջը ԱՄՆ Գլենդել քաղաքի համայնքային քոլեջի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում քույր քաղաքներ համագործակցության շրջանակներում:
Քոլեջը 2008 թ-ից ընդգրկված է Եվրամիության կողմից հովանավորվող «Աջակցություն Հայաստանի պետական բյուջեին» ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է շինարարական նորոգման աշխատանքների, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայի հագեցվածության ապահովմանը, դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը:
Քոլեջն այսօր World Vision կազմակերպության Հայաստանյան գրասենյակի Կապանի տարածքային զարգացման ծրագրի հետ համագործակցություն է ծավալել Սյունիքի մարզում հանրակրթական և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական հանդիպումների և դասընթացների իրականացման նպատակով:

Հասցե` Սյունիքի մարզ,ք. Կապան, փ. Գ. Արզումանյան 11ա

Հեռ.՝ (0285) 5-30-61

Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրվել է 1958թ.

Տնօրեն ՝ Անժելա Սերյոժայի Մաքյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: