Դիմորդի անկյուն

Սեվանի բազմագործառութային պետական քոլեջ

1966թ. հուլիսի 1-ին Սևան քաղաքում բացվեց ինդուստրիալ- տեխնոլոգիական տեխնիկումը: Տեխնիկումի առաջին տնօրեն է նշանակվել Գառնիկ Գևորգի Բարեղամյանը: Բացվելու օրից այն գործել է նախկին ոստիկանության շենքում: Տեխնիկումին հատկացրել են լսարաններ՝ դասերը անցկացնելու համար:
1976թ. տնօրեն նշանակվեց Վազգեն Նիկոլայի Կիրակոսյանը: Բացվեցին նոր բաժիններ: Այս տարիներին եղան նորանշանակ դասախոսներ, շրջանավարտներից շատերը ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հիմնադրման օրից երեք տարի հետո տեխնիկումը տեղափոխվել է Սևանի շրջկոմի նախկին շենք և մինչ օրս գործում է այդտեղ:
1998թ. հուլիսի 24-ին տնօրեն նշանակվեց Ռուբիկ Հրանտի Գևորգյանը:
2002թ. սեպտեմբերի 16-ին տեխնիկումը ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով վերանվանվեց «Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Այդ տարիների ընթացքում քոլեջը տվել է շուրջ 5765 շրջանավարտ: Ներկայումս քոլեջում սովորում է 351 ուսանող:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նաիրյան 156 փողոց
Հեռ.՝ (0261)2-31-70
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1966թ.

Տնօրեն՝ Ռուբիկ Գևորգյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: