Դիմորդի անկյուն

Գավառի ակ.Ա.Թամամշեվի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

1929թ.-ին Նոր Բայազետում հիմնադրվեց Անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկումը, այսօր՝«Գավառի ակ. Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը:
1971թ տեխնիկումը, միավորվելով Կամոյի սովխոզին, վերակազմավորվեց որպես Սովխոզ տեխնիկում:
1992թ. պայմանավորված սեփականաշնորհման գործընթացով և տնտեսական բարեփոխումներով՝ վերակազմավորվեց Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումի:
1995թ վերանվանվեց ՀՀ Գյուղ.նախարարության «Գավառ քաղաքի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
2012թ.-ի սեպտեմբերից վերանվանվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գավառ քաղաքի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
85 ամյա տարեգրություն ունեցող քոլեջը գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզում միակ ուսումնական հաստատությունն է:
Քոլեջը համագործակցում է «Վորլդ-վիժն» միջազգային կազմակերպության, Գավառի մարզպետարանի, քաղաքապետարանի, համայնքների, «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ Կամո մասնաճյուղի, Գավառտրանս ՍՊԸ-ի, «Ջուլարթ» ՍՊԸ-ի, «ՇԱՀ» ՍՊԸ-ի հետ:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,Ազատության 38

Հեռ.՝ (0264) 2-34-02

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է՝ 1929թ.

Տնօրեն՝ Սիրանուշ Վազգենի Մարտիրոսյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: