Կրթություն

«Գլոբալ Բրիջ»  դպրոցը բացվել է 2015թ.-ի սեպտեմբերինԴպրոցը գործում է ուսումնական բարձր չափանիշներով: Օժտված լինելով

ավելին

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ «ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ»-Ի ՀԵՏ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՄ ՊՐԱՀԱՅՈՒՄ/ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ից 12-ը

ՊՐԱՀԱ՝արժեքը 650 եվրո / 13+ տարեկաններ
Արժեքը ներառում է ՝
_______________________________

 3 * հյուրանոցային համալիրում օթևան
 Երկուանգամյա սնունդ
 20 ժամ անգլերենի դասընթացներ
 Էքսկուրսիաներ , այցելություն Պրահայի առաջատար համալսարաններ / Կառլով , Պրահայի էկոնոմիկայի համալսարան և այլն
 Ժամանցային ծրագիր
 Վկայական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ՝արժեքը 790 Ֆունտ/ 14+ տարեկաններ
Արժեքը ներառում է ՝
_______________________________

 հյուրանոցային համալիրում օթևան
 շաբաթական 20 ժամ անգլերենի դասընթացներ
 երկուանգամյա սնունդ
 ժամանցային ծրագիր , էքսկուրսիաներ
 վկայական

Գրանցման վերջնաժամկետն է 20.11.2017 :
Հարցերի համար զանգահարել 011999911 կամ 077453352 կամ այցելել Գրիգոր Լուսավորիչ 7:

21 նոյեմբերի 2017, 11:43

Այցելություն «Օշական»

31 հոկտեմբերի 2017, 14:57

Հոկտեմբերի 26 - ին վեցերորդ և յոթերորդ դասարանցիները իրենց կենսաբանության և ռուսերենի դասերը անցկացրեցին «Բուսաբանական» այգում։Հետաքրքիր նախաձեռնություն էր`կազմակերպված մեր ուսուցիչների կողմից, որի շնորհիվ
բացի հետաքրքիր դասից , ապահովվեց նաև միջառարկայական կապ : Շնորհակալ ենք մեր բազմափորձ ու շնորհաշատ ուսուցիչներին:

31 հոկտեմբերի 2017, 14:55

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցներ Հրանտ Տեր-Գաբրիելյանը և Նորայր Հարությունյանը դասընթաց անցկացրեցին Գլոբալ Բրիջ դպրոցում Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ:
Դասընթացի նպատակն էր ավագ դասարանների աշակերտներին ներկայացնել ինչ է նշանակում էներգախնայողությունը, Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՎէէ հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի մասին ընդհանուր տեղեկատվություն:
Նմանատիպ դասընթացները կնպաստեն աշակերտների մոտ բարձրացնել Էներգաարդյունավետության և վերականգնվող: էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

31 հոկտեմբերի 2017, 14:54

Արվեստի ժամին ուսումնասիրեցինք թե հին ժամանակներում ինչպես էին գրում փետուրներով և թանաքով )

31 հոկտեմբերի 2017, 14:52

Հետաքրքիր փորձեր Ֆիզիկայի դասին )

31 հոկտեմբերի 2017, 14:51

Հոկտեմբերի 25-ին մեր դպրոցում հյուրընկալեցինք Մեծ Բրիտանիայի Աբեր (Aberystwyth University ) համալսարանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին : Աբեր (Aberystwyth University ) համալսարանի ներկայացուցիչը մեր սաներին ներկայացրեց Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի առավելությունները , Աբեր համալսարանի ծրագրերը և փոխանակման ծրագրերի հնարավորությունները , ինչպես նաև պատասխանեց այդ ոլորտում սաներին հետաքրքրող հարցերին :
Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար

31 հոկտեմբերի 2017, 14:50

Հոկտեմբերի 24 – ին «Գլոբալ Բրիջ» դպրոցում Բիզնես դասընթացի շրջանակներում հյուրընկալեցինք «Բեքբոն Բրանդինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ազարյանին : Հանդիպումը անցավ սպասվածից էլ ավելի հետաքրքիր: Ստեփանը ժամանակակից մեթոդներով և օրինակներով երեխաներին ներկայացրեց այդ ոլորտում իր ունեցած տարիների փորձը և մանրամասն պատասխանեց երեխաներին հուզող բոլոր հարցերին: Շնորհակալ ենք Ստեփանին և ինչպես նաև մեր բիզնես խմբակի ղեկավար, Էվոկաբանկի մարքեթինգի բաժնի ղեկավար` Տաթև Խաչատրյանին` հանդիպումը կազմակերպելու համար:

31 հոկտեմբերի 2017, 14:50

Հոկտեմբերի 25 - ին «Գլոբալ Բրիջ» տարրական դպրոցի սաները այցելեցին Մանկան խաղալիքների գործարան : Երեխաները շատ տպավորված էին՝ տեսնելով իրենց սիրելի խաղալիքները ինչպես են արտադրվում : Շնորհակալ ենք Մանկան արտադրության գործարանին ևս մեկ անգամ՝ « Գլոբալ Բրիջ » դպրոոցի սաներին ջերմ ընդունելու համար:

31 հոկտեմբերի 2017, 14:45

Չարենցի ու մեր ,,Ես իմ անուշ Հայաստանին,, : Ստեղծագործում են 7-րդ դասարանցիները )

31 հոկտեմբերի 2017, 14:29