Կրթություն

Հայաստանի թռչունների պահպանման միությունը հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է 2002թ-ի

ավելին

Սիրելի Dasaran-ցիներ, քանի դեռ մենք այստեղ ենք, կաշխատենք տրամադրել ձեզ թռչնային տեղեկություններ: :)
Դրական լիցքերով օր ենք մաղթում ձեզ:
Այս Տափաստանային մկնաճուռակին լուսանկարել ենք Գեղարքունիքի մարզում: Հայաստանում չվահյուր է: Տեսակը սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով: Թռիչքը արագ է և ուղղաձիգ:

03 ապրիլի 2018, 14:10

Սիրելի Dasaran - ցիներ, մեր էջը կդադարի շուտով գործել, սակայն դուք կարող եք հետևել մեզ Facebook - ում: https://web.facebook.com/aspbirds/

30 մարտի 2018, 14:34

Հաճելի հանգստյան օր ենք մաղթում բոլորիդ, սիրելի Dasaran-ցիներ: :)

17 մարտի 2018, 15:17

Ժայռային մեծ սիտեղն է: Սակավաթիվ տեսակ է։ Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, գետաձորերում, կիսաանապատներում։ Աղմկոտ է։ Սնվում է միջատներով, սարդերով, խխունջներով, աշնանը և ձմռանը՝ չոր պտուղներով։ Մարտ-ապրիլին դնում է 5-7 ձու։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մեծ ժայռային սիտեղի թվաքանակի վրա μացասական ազդեցություն կարող է թողնել գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

17 մարտի 2018, 15:10

02 մարտի 2018, 16:33

Թավշաոտ բուն հազվագյուտ, ռելիկտային (մնացուկային) տեսակ է, խիստ սահմանափակ արեալով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: «Խոսրովի անտառ» արգելոցում հայտնի են մի քանի
մեկուսացված ապրելավայրեր: Ապրում է լեռնալանջերի, ձորակների լայնատերև անտառներում և գետերի հովիտներում, որտեղ կան հին փչակավոր ծառեր:

19 փետրվարի 2018, 15:11

Իսպանական Ճնճղուկն է: Տարածվածությունը՝ Հարավային Եվրոպայից, Կանարյան և Միջերկրական ծովի ու Հյուսիսային Աֆրիկայի կղզիներից` Փոքր Ասիայով մինչև Աֆղանստան և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան:
Հայաստանում հազվագյուտ տեսակ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 27-28 գ։ Բնակեցնում է մշակովի լանդշաֆտը` այգիները, բնակավայրերի
շրջակայքերը: Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Բնադրում է ոչ մեծ խմբերով՝ ծառերի վրա կամ պատերի ճեղքերում։ Դնում է 4 - 6 ձու:

13 փետրվարի 2018, 15:29

Life of the BIRDS in springtime. 2016, Belarus.

www.youtube.com
13 փետրվարի 2018, 14:51