Իմ ընկեր Ավգուստը
Մեր մասին

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը ներկայացնելով «Իմ ընկեր Ավգուստը» կրթական-ճանաչողական խաղը:


«Իմ ընկեր Ավգուստը» խաղի նպատակն աշակերտների շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հանդուրժողականության և կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի տարածումն ու ամրապնդումն է:


«Իմ ընկեր Ավգուստը» խաղի իրականացումն ապահովել է Dasaran-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) օժանդակությամբ: