Չիպոլինո | Կ. Խաչատրյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Կ. Խաչատրյան ՉԻՊՈԼԻՆՈ բալետ 2 գործողությամբ Լիբրետոն` Գենադի Ռիխլովի, Հենրիխ Մայորովի խմբագրությամբ` ըստ Ջաննի Ռոդարիի հեքիաթի ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Հեքիաթ քաղաքի հրապարակ: Միայն կարող է թվալ, թե այդտեղ սոսկ բանջարեղենի զամբյուղներ և մրգեղենի արկղներ են: Իրականում դրանք մեծ ու փոքր տնակներ են, ուր «բնակվող» մրգերն և բանջարեղենը, այնքա՜ն նման են մարդկանց… Հրապարակում հանդիպում են Բողկերի ու Սոխերի ընտանիքները: Մայր Չիպոլան և հայր Չիպոլոնեն զսպում են չարաճճի Չիպոլինոյին, որին արդեն հոգնեցրել է քույր Չիպոլետտային խնամելը: Հենց այդտեղ էլ վարպետ Խաղողահատիկն զբաղված է կոշիկ վերանորոգելով: Քավոր Դդումն աղյուս է փնտրում, որ իր համար տնակ կառուցի: Պրոֆեսոր Տանձը ջութակ է նվագում, և հեքիաթային քաղաքի բոլոր բնակիչները պարում են: Անսպասելիորեն հրապարակ է ներխուժում սենյոր Պոմիդորը և հայտարարում, որ ուր որ է ժամանելու է արքայազն Կիտրոնը, որն ուզում է խոսել իր ժողովրդի հետ: Արքայազնը նոր օրենք է ընդունել. ամեն ոք, ում համար փայլում է արևը, անձրև է գալիս ու փչում քամի, պետք է հարկ վճարի,: Ժողովուրդը վրդովված է: Ծայր առած հրմշտոցի ժամանակ Չիպոլինոն տրորում է Կիտրոնի ոտքը: Թիկնապահները զայրացած են՝ ախր վիրավորել են թագաժառանգին: «Խռովարարին» հարկ է պատժել: Սակայն նա անհետանում է, և պահակախումբը ձերբակալում է ծեր Չիպոլոնեին: Վիշտը միայն Սոխերի ընտանիքինը չէ: Դդումի բանն էլ հեշտ չէ. ինքը միայնակ չի կարող իր համար տնակ կառուցել: Եվ քաղաքի բնակիչները՝ Չիպոլինոյի գլխավորությամբ, օգնում են նրան: Շինարարությունն ավարտվելուն պես կրկին հայտնվում է սենյոր Պոմիդորը: Քիչ է մնում զայրույթից պայթի, երբ տեսնում է տնակը. չէ՞ որ կառուցել է Բալ-կոմսուհիների հողում: Նրանցից բացի, ոչ ոք իրավունք չունի դրանից օգտվելու: Արքայազն Կիտրոնի պահակախումբը քանդում է Դդումի տնակը: Հուսահատ է խեղճ ծերուկը: Չիպոլինոն որոշում է վրեժ լուծել նրան վիրավորողներից: ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Չիպոլինոն ընկերուհու՝ Բողկիկի հետ գնում են պալատ գտնելու զնդանի տեղը, ուր Կիտրոնը բանտարկել է ծեր Չիպոլոնեին: Ճանապարհին նրանք հանդիպում են փոքրիկ Բալին, որին ձանձրացրել է արքունիքը, որտեղ իրեն միայնակ է զգում: Նրանց միջև ընկերություն է ծագում: Բանտարկյալին փնտրելիս ընկերները քիչ է մնում ընկնեն սենյոր Պոմիդորի ձեռքը, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Մինչ ընթանում է պարահանդեսը, որը Բալ-կոմսուհիները կազմակերպել են ի պատիվ արքայազն Կիտրոնի, ընկերներն ազատում են ծերուկ Չիպոլոնեին: Կիտրոնիկների պահակախումբը և ոստիկաններն ամենուրեք փնտրում են փախստականներին: Չիպոլինոն թաքցնում է հորը, ապա նաև Բողկիկին, սակայն իրեն՝ Չիպոլինոյին, կալանում է պահակախումբը և նետում բանտ: Ամրոցում լռություն է, Բալը և գեղեցկուհի Մագնոլիան փնտրում են Չիպոլինոյին: Մագնոլիան իր արբեցնող բույրով քնեցնում է բանտապահներին, և Բալը, կապկպելով նրանց՝ ազատում է Չիպոլինոյին: Արքայազն Կիտրոնն իջնում է ստորգետնյա բանտը, պատժելու համար հանդուգն խռովարարին, բայց տեսնում է զնդանը դատարկ: Կատաղած արքայազնը հրամայում է հրետակոծել քաղաքը: Սակայն Չիպոլինոն և ընկերները հենց իրեն՝ Կիտրոնին են խցկում հրանոթի մեջ: Ցրվում է պայթյունի ծուխը: Չկան ո´չ Կիտրոնը, ո´չ հրանոթը, ո´չ պահակախումբը: Այսուհետ հեքիաթ քաղաքում բոլորն ապրելու են խաղաղ ու ապահով: Բարեհամբյուր արևի ու կապույտ երկնքի ներքո ծնվելու է մի նոր քաղաք: Բարեկամության քաղաքը…

Ժանր՝
բալետ

Հեղինակ՝
Կ. Խաչատրյան

Բեմադրիչ՝
Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ.գործիչ/

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
4
5
4
3
2
1
19 ապրիլ, ուրբաթ