Տերն ու ծառան | Ըստ Հ․ Թումանյան
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված , Վիգեն Ստեփանյանի 《Տերն ու ծառան》մյուզիքլը, իր ժանրով նորություն էր Գորիսի հանդիսատեսի համար։ Լինելով կատակերգություն այն կերպարների միջոցով ընդգծում է մարդկային թերությունները՝ վեր հանելով հատկապես չարությունը, ագահությունը, որը ի վերջո պատժվում է և ստանում արժանի գնահատական։ Այն ունի ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։ Խեղճ Համոն դառնում է Կարապետ աղայի խաբեության զոհը: Սակայն Սարոն, ով Համոյի փոքր եղբայրն է, կարողանում է իր խելքով ու խորամանկությամբ փրկել եղբորը և ապացուցել, որ կյանքում ամենակարևորը հարստությունը չէ, այլ բարի, ազնիվ անունը... 

Երաժշտական և գունեղ նկարչական յուրահատուկ ձևավորման շնորհիվ ներկայացումն ավելի ռիթմիկ և կենսուրախ է դառնում, ստիպելով հանդիսատեսին ոչ մի վայրկյան չկտրվել նրա ընթացքից։

Ժանր՝
Մյուզիքլ

Հեղինակ՝
Ըստ Հ․ Թումանյան

Նկարիչ՝
Վիգեն Ստեփանյան
Բեմադրիչ՝
Վիգեն Ստեփանյան

Կոմպոզիտոր՝
Վահե Հայրապետյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.8
28
5
4
3
2
1
29 մարտ, ուրբաթ