Գայանե | Ա. Խաչատրյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Բալետ 3 գործողությամբ

Առաջին գործողություն

Աշխատանքային օրվա ավարտին, գյուղամիջում տոն է, ուրախություն: Դեռատի պարմանուհիների մեջ հմայքով, կենսուրախությամբ առանձնանում է Գայանեն, որը լեռնային պախրայի  պես թռվռուն պար է բռնում: Գեղեցկուհուն հրճվալից հետևում է Արմենը: Այստեղ է նաև Գիքոն, որը նույնպես սիրահարված է Գայանեին ու չի թաքցնում իր խանդը : Անհույս, անպատասխան է նրա սերը, և դա կարող է մղել նրան ծայրահեղ քայլերի: Անվախ, կռվարար` նա ոչ մի խոչընդոտ չի հանդուրժի: Գայանեն պիտի պատկանի իրեն: Զու՜ր հույսեր: Գիքոն լի է խելահան անող, այրող վճռականությամբ:

Երկրորդ գործողություն

Գայանեն ու Արմենը լեռների գրկում, հայրենի բնության հովանու ներքո վայելում են իրենց սերը: Այստեղ են և նրանց ընկերները` Նունեն ու Կարենը, որոնք համագյուղացիների հետ հրճվում են ջահելների ինքնամոռաց երջանկությամբ:

Միայն Գիքոն է, որ չի հաշտվում իր վիճակին, և վճռում է առևանգել Գայանեին:

Գյուղը ծառս է լինում: Արմենի գլխավորությամբ հետապնդում է ձեռնարկվում: Գիքոյի արարքին ներում չկա, և զուր է նա պատեպատ զարնվում` գյուղից ինքն այլևս վտարված է:

Երրորդ գործողություն

Գյուղը հավաքվել է Գայանեի ու Արմենի հարսանյաց հանդեսին: Ցնծում են բոլորը: Երջանիկ են նորապսակները: Մի պարը հաջորդում է մյուսին` կրակոտ, քնարական, մեկը մյուսից վարակիչ:

Ժանր՝
բալետ

Հեղինակ՝
Ա. Խաչատրյան

Նկարիչ՝
Մինաս Ավետիսյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Բեմադրիչ՝
Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/

Կոմպոզիտոր՝
Ա. Խաչատրյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.1
11
5
4
3
2
1
19 ապրիլ, ուրբաթ