Ալմաստ | Ա. Սպենդիարյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ա. Սպենդիարյան Ա Լ Մ Ա Ս Տ Օպերա 2 գործողությամբ Լիբրետոն` Ս.Պարնոկի, ըստ Հ.Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Պարսիկների ճամբար: Պարսկական զորքին ոչ մի կերպ չի հաջողվում նվաճել հայկական Թմուկ բերդը: Իր զորապետների մարտական ոգին խթանելու նպատակով Նադիր շահը նկարագրում է ավերած Հայաստանի մռայլ պատկերը: Այդ պահին էլ ահա հայտնվում է սուրհանդակը և հայտնում, որ իշխան Թաթուլը չի համաձայնում թշնամուն հանձնել շրջապատված բերդը: Համոզվելով, որ հայերին հնարավոր չէ հաղթել բաց ճակատամարտում, շահը դիմում է ծեր շեյխի օգնությանը: Նա խորհուրդ է տալիս գայթակղել Թաթուլի կնոջը` փառասեր գեղեցկուհի Ալմաստին՝ խոստանալով նրան արքայական թագ, և նրա միջոցով ներխուժել Թմուկ: Շեյխի առաջարկությունն ընդունված է: Շահը Թմուկ է ուղարկում աշուղին` նրա միջոցով հաղորդելու Ալմաստին իր առաջարկը: Երեկո է: Սկսվում է պարսից աղոթքը: ***** Թմուկ բերդում կանայք նախշազարդում են վանքի ծածկոցը: Հայտնվում է հուզված Ալմաստն իր ընկերուհու՝ Գայանեի հետ: Վերջինս ասում է իշխանուհուն, որ գիշերը լսել է նրա տագնապալից զառանցանքը: Ալմաստը տենդագին շշնջում է. «Լռի՛ր…Կսպանե՛մ»: Գուշակուհու խոսքերն ավելի են փոթորկում Ալմաստին: Հնչում է քամանչայի նվագը. աշուղն է` Նադիր շահի պատգամավորը, որը եկել է իշխանուհուն հայտնելու շահի առաջարկը: Ալմաստը հմայված է աշուղի երգով: Նրան համակել են հակասական զգացմունքներ՝ փառասիրություն ու գահի ձգտում՝ մի կողմից, և մեղքի զգացում ու սեր հանդեպ Թաթուլը՝ մյուս կողմից: Ահա և ինքը, որը հաղթական մարտից հետո վերադառնում է քաջարի զինվորների հետ: ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Հաղթանակի տոն: Թաթուլի զինակիցը` Ռուբենը, կենաց է առաջարկում ի պատիվ իշխանի: Ապա գավաթ է բարձրացնում Թաթուլը՝ ի փառս իր զինվորների և ի հիշատակ մարտի դաշտում զոհված հերոսների: Պարեր, ցնծություն: Իսկ Ալմաստը՝ տենչալով բավարարել իր փառամոլ երազները, բայց և միաժամանակ խուսափել դավաճանության հանցանքից, դիմում է Թաթուլին` թող նա նվաճի երկրներ և դարձնի իրեն աշխարհի տիրուհի: Թաթուլի համար խորթ և մերժելի են Ալմաստի նկրտումները: Ուստի Ալմաստը վճռում է ընդունել շահի առաջարկությունը: Իր անելանելի վիճակն իշխանուհին արտահայտում է մոլեգին պարով, և ապա գավաթ է բարձրացնում ի նշանավորումն հաղթության: Խորը քուն են մտնում հարբած զիվորները և Թաթուլը նրանց հետ: Անպաշտպան են բերդի դարպասները: Ալմաստի պայմանական ազդանշանով Թմուկ են խուժում թշնամիները: ***** «Մարգարեական ձայներն» իզուր են ջանում արթնացնել զինվորներին: Բերդը գրավված է, հայերը՝ պարտված: Սակայն հաղթանակը չի ուրախացնում շահին: Նա հրամայում է ներս բերել Ալմաստին: Եվ իշխանուհին հասկանում է, որ իրեն սպասում է ոչ թե գահ, այլ հարեմի հարճի ճակատագիրը: Խաբված և իր արարքից սարսափահար, իշխանուհին նետվում է դեպի շահն ու դաշունահարում նրան՝ ինքն էլ դավաճանին արժանի հատուցում է ստանում պարսիկ թիկնապահներից:
Ժանր՝
օպերա

Հեղինակ՝
Ա. Սպենդիարյան

Նկարիչ՝
Վյաչեսլավ Օկունև /ՌԴ վաստ. նկարիչ/
Բեմադրիչ՝
Գեորգի Իսահակյան /ՌԴ արվեստի վաստ. գործիչ/

Կոմպոզիտոր՝
Ա. Սպենդիարյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.2
5
5
4
3
2
1
18 ապրիլ, հինգշաբթի