Անգլերենն Էմիլիի հետ

Անգլերենն Էմիլիի հետ

մեկտեղելով թատրոնն ու ուսուցումը

Կրթությունը պետք է լինի հետաքրքիր, խաղայնացված, ինտերակտիվ ու ժամանցային. համաձա՞յն եք…

Իսկ գիտե՞ք, որ մինչ օրս թատերական ներկայացում բեմադրելը համարվում է օտար լեզու սովորելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Ահա, Dasaran-ում այսուհետ հենց այդ զվարճալի և հետաքրքիր ձևաչափով էլ կարող եք սովորել անգլերեն: Այո, այո… դուք կսովորեք անգլերեն՝ թատերական ներկայացում բեմադրելով: Դե, իսկ արդյունքում կհարստացնեք ձեր բառապաշարը, քերականական գիտելիքները, կբարելավեք ձեր անգլերենի արտասանությունը՝ սովորելով ճիշտ հաղորդակցվել:

Ձեզ հետ կաշխատի ԱՄՆ-ից ժամանած ուսուցչուհին՝ Էմիլի Գաբինսը, ով դասընթացները կվարի բացառապես անգլերենով: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև նա հայերենին չի տիրապետում:

Ի դեպ, Էմիլին 2016 թվականից Dasaran.am կայքի «Անգլերենն Էմիլիի հետ» էջի միջոցով անգլերեն է սովորեցնում շուրջ 40000 աշակերտների՝ բարելավելով նրանց հաղորդակցման հմտությունները:
Դասագրքերը փոխարինելով խաղերով ու հատուկ մշակված ինտերակտիվ մեթոդներով՝ 8 դասի ընթացքում Էմիլին կօգնի ձեզ զարգացնել անգլերեն ինքնավստահ խոսքը:

Դասընթացի ավարտին ձեր ծնողներին, ընկերներին ու բարեկամներին կարող եք հրավիրել ձեր իսկ բեմադրած ներկայացումը դիտելու:
  • Խումբը բաղկացած է լինելու առավելագույնը 10-12 աշակերտից
  • Ուսուցումը կանցկացվի խաղայնացված և երեխաների համար առավել հետաքրքիր՝ ինտերակտիվ ձևաչափով
  • Դասընթացը նախատեսված է 5-8-րդ դասարանցիների համար
  • Դասընթացի ավարտին կտրվի վկայական
  • Դիմել պետք է հիմա
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է.

Զանգահարել (երկուշաբթի-ուրբաթ`   ժամը 9:30-18:30)
Քաղ. (+374) 10 327 969     60 757 969
Բջջ.   (+374) 94 287 969     91 297 969     55 297 969

Այցելել Dasaran կրթական կենտրոն,

Ծանոթանալ Էմիլիի հետ,

Վճարել 25,000 դրամ:

Մի փոքր Էմիլիի մասին

Էմիլին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում: Նա CELTA որակավորում է ստացել Բարսելոնայի լեզվի միջազգային կենտրոնում (International House Barcelona), այնուհետև՝ TESOL որակավորմամբ մագիստրոսական կոչում Հյուսիսային Միչիգանի համալսարանում: Նախքան Հայաստան տեղափոխվելը Էմիլին անգլերեն է դասավանդել ԱՄՆ-ում, Իսպանիայում և Քաթարում: