Կրթություն

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը նե

ավելին

Եկեք նոր կանոն սահմանենք մեր կյանքում՝ օրեցօր դառնանք ավելի բարի. չէ՞ որ բավական չէ լինել ընկերական, հարկավոր է ընկեր լինել…

Իրական ընկեր դառնալու, հանդուրժողականության և բարին ընտրելու մասին պատմող, ծիծաղեցնող և միաժամանակ հուզող Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» գրքի հիման վրա #Dasaran-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծեց բազմաթիվ երեխաների կողմից արդեն սիրված և նրանց ընկերը դարձած «Իմ ընկեր Ավգուսը» ուսուցողական խաղը: https://www.dasaran.am/games/auggie

Նյու Յորք Թայմսի թիվ 1 բեսթսելեր «Հրաշքը» ծնունդ տվեց ոչ միայն Dasaran-յան խաղին, այլև էկրանավորվեց ռեժիսոր Սթիվեն Չբոսկիի հոլովիդյան նոր համանուն ֆիլմում:

«Աշխարհում միակ մարդը, ով գիտի, թե որքան սովորական եմ ես, դա հենց ես եմ»,- ասում էր Օգին:

Իսկ դու պատրա՞ստ ես մենակ չթողնել և ընկերանալ Ավգուստ Փուլմանի հետ…
http://wonder.movie/

23 փետրվարի 2018, 16:25

Էքսկուրսիայի ժամանակ Ավգուստը և Ջեքը մի երեկո փոքր-ինչ հեռվացել էին ընդհանուր հավաքատեղիից, և անտառի միջով արդեն հետ էին վերադառնում: Այդ ժամանակ նրանց են հանդիպում մեկ այլ դպրոցից ավելի բարձր դասարանի մի քանի տղաներ, ովքեր, տեսնելով Ավգուստի դեմքը, սկսում են բարձր-բարձր ծիծաղել, ծաղրել նրան, և թույլ չեն տալիս, որ նա և Ջեքը հեռանան այդտեղից:
Այդ ժամանակ է, որ գալիս են նաև Ավգուստի մյուս դասընկեր տղաները՝ Ամոսը, Մայլզն ու Հենրին, ովքեր նախկինում չէին ցանկանում անգամ Ավգուստի հետ ընկերություն անել, և օգնում են դուրս գալ այս իրավիճակից: Անհասկանալի քաշքշոց է սկսվում, Ավգուստը և մյուսները սկսում են վազել՝ ի վերջո դուրս գալով անտառից:
Այդ միջադեպից հետո է, որ դպրոցի աշակերտները սկսում են այլ կերպ վերաբերել Ավգուստին, և ավելի հոգատար լինել նրա հանդեպ:
Հետ գնալիս Ավգուստը նկատում է, որ մի կողքին Ամոսն է քայլում, մյուս կողքից՝ Ջեքը: Մայլզը իրենց առջևում էր, իսկ Հենրին՝ հետևում: Նրանք Ավգուստին շրջապատել էին, որ բազմության միջով հանգիստ անցներ, ինչպես կայսրը՝ իր թիկնազորով:

25 սեպտեմբերի 2017, 12:18

Սիրելի Dasaran-ցիներ, իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչից հետո Ավգուստին սկսեցին ավելի լավ վերաբերել իր դասընկերները և դպրոցի մյուս աշակերտները:

Փոքրիկ հուշում. ամեն ինչ սկսվեց Ավգուստի և իր դասընկերների դպրոցական էքսկուրսիայի ժամանակ: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել:

11 սեպտեմբերի 2017, 12:09
01 սեպտեմբերի 2017, 12:35

Կարևորու՞մ էր Ավգուստը դպրոց հաճախելը, և եթե այո՝ ինչու՞: Գրեք ձեր կարծիքը մեկնաբանության դաշտում:

Մասամբ4%
7 քվե
Այո93%
161 քվե
Ոչ1%
2 քվե
Նա դրա մասին չէր մտածել2%
4 քվե
29 օգոստոսի 2017, 17:00

Ավգուստը միշտ չէ, որ ձգտում էր դպրոց գնալ, կուզենար գնալ, միայն եթե դպրոց գնացող մյուս բոլոր երեաների նման լիներ: Չնայած նա գիտեր, որ շատ լավ է ընկերներ ունենալ, դասերից հետո մնալ խաղալու ու էլի շատ բաներ: Ինչպես հենց ինքն է ասում. «Դպրոց գնալու առաջին օրն այնքան հուզված էի, որ փորիս մեջ եղած թիթեռնիկները աղավնիներ էին դարձել ու ամբողջ ներսս իրար էին խառնում»:

Հիշու՞մ եք, որ Ավգուստը հատկապես անհանգստանում էր նրա համար, որ արտաքինով տարբերվում էր մյուս երեխաներից, և կարծում էր, որ նրանք իրեն չեն հասկանա ու չեն ընկերանա իր հետ: Չմոռանանք, որ Ավգուստն ի վերջո հաղթահարեց բոլոր բարդությունները, և դպրոցում դարձավ բոլորի կողմից շատ սիրված աշակերտ:

Շուտով դուք էլ եք վերադառնալու դպրոց, իսկ ձեզ, սիրելի Dasaran-ցիներ, ի՞նչն է առավել անհանգստացրել դպրոց գնալու առաջին օրը:

26 օգոստոսի 2017, 15:41

Dasaran-ցիներ, հիշու՞մ եք, թե ինչ ապրումներ ուներ Ավգուստն առաջին անգամ դպրոց գնալիս, ի՞նչն էր նրան հատկապես անհանգստություն պատճառում:
Ի՞նչ խորհուրդ կտաք նրան, որ նա չանհանգստանա:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրա նոր դասընկերներին, որ ավելի հեշտ ներառեն Ավգուստին իրենց դասարանում:

24 օգոստոսի 2017, 18:00

Դպրոցի ավարտական ամենամյա միջոցառման ժամանակ դպրոցի տնօրեն Միստր Թուշմանն իր ելույթում նշում է հետևյալը.
- Խիզախություն: Բարություն: Ընկերասիրություն: Անհատականություն: Սրանք են այն հատկանիշները, որոնցով մենք առանձնանում ենք որպես մարդ արարածներ և որոնք, հարկ եղած դեպքում, մեզ մղում են մեծ արարքների և դարձնում մեծ մարդ:
«Ամենամեծ մարդը նա է, ով սեփական ոգու ուժով համակում է նաև մյուսների սրտերը և տանում իր հետևից»:
Առանց երկարացնելու, ցանկանում եմ ասել, որ շատ հպարտ եմ Հենրի Վորդ Բիչերի մեդալն այս տարի հանձնելու մի աշակերտի, որն իր ներքին ուժով կարողացավ բազմաթիվ սրտեր տանել իր հետևից: Եվ այսպես, Ավգուստ Փուլման, խնդրում եմ մոտեցեք և ստացեք ձեր պարգևը:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ զգաց Ավգուստը, երբ լսեց, որ ինքն է արժանացել դպրոցի ամենաբարձր պարգևին:

21 օգոստոսի 2017, 17:15

Dasaran-ցիներ, իսկ ի՞նչ մեդալ է ստանում Ավգուստը դպրոցի ավարտական արարողության ժամանակ, և ի՞նչ էր այդ մեդալը խորհրդանշում. թողեք ձեր մեկնաբանությունը ստորև:

Լավագույն ստեղծագործող 82%
111 քվե
Միստր Թուշմանի անվան մեդալ1%
1 քվե
Հենրի Վորդ Բիչերի անվան մեդալ10%
14 քվե
Լավագույն աշակերտ 7%
9 քվե
18 օգոստոսի 2017, 15:03

Ավգուստը կարծում էր, որ լավ կլիներ, եթե էդպիսի կարգ լիներ, որ երկրագնդի վրա ապրող ամեն մարդ կյանքում գոնե մի անգամ երկարատև ծափահարությունների արժանանա, քանզի մենք բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը:

Հիշու՞մ եք, արդյո՞ք Ավգուստն ի վերջո արժանացավ այդ ծափահարություններին: Եթե այո, կպատմե՞ք, թե որտեղ և ինչի համար:

17 օգոստոսի 2017, 17:00