Դիմորդի անկյուն

Չարենցավանի պետական քոլեջ

Չարենցավանի պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպությունը /նախկինում՝ Չարենցավանի հաստոցագործիքային տեխնիկում, ապա՝Չարենցավանի պոլիտեխնիկում/ հիմնադրվել է 1964 թվականին:
Իր գոյության հինգ տասնամյակների ընթացքում Չարենցավանի պետական քոլեջն ունեցել է շուրջ 5000 շրջանավարտ և այն համարվել է հանրապետության ծանր արդյունաբերությունը միջին օղակի մասնագետներով ապահովող նշանավոր կրթօջախ:
Քոլեջում դասավանդում են բազմաթիվ վերապատրաստումներ անցած դասախոսներ:
«Չարենցավանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելությունը կատարվում է համաձայն նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի /Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի «05» ապրիլի 2012թ.Ν254-Ն հրամանի /:
Չարենցավանի պետական քոլեջը ունի պայմանագրեր «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի, «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի, «Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ, որտեղ մեր բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները շարունակում են իրենց ուսումը համապատասխան ԲՈՒՀ-երի 2-րդ կամ 3-րդ կուրսերի հեռակա բաժիններում:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խորենացի 1
Հեռ.՝ (0226) 4-32-82
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1964թ.

Տնօրեն՝ Արտակ Գրիգորյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: