Ծանուցում
Մեր մասին

Ձեզ ենք ներկայացնում www.Dasaran.am` կրթական ծրագիրը, որի

առաքելությունն է`

տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը,

նպատակներն են`
  • ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը,
  • բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով,
  • ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ,
  • բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

Աշակերտնե՛ր,

Dasaran.am–ն ստեղծված է հատուկ ձեզ համար: Դուք հնարավորություն կստանաք`

  • կայքում գտնել ձեր բոլոր համադասարանցիներին և այլ դպրոցներում սովորող ընկերներին, ուղարկել նրանց հաղորդագրություններ, գնահատել նրանց նկարները և այլն,
  • մասնակցել բազմաթիվ հետաքրքրաշարժ մրցույթների, օրինակ` «Լավագույն շարադրություն»,«Գրական մրցույթ», «Լավագույն նկար»,«Ինչ, Որտեղ, Երբ» հաղթելու պարագայում արժանանալ թանկարժեք մրցանակների,
  • խաղալ բազմաթիվ զարգացնող խաղեր, որոնք կօգնեն ձեզ ձեր ուսումնառության գործընթացում:

Ծնողնե՛ր,

Ձեր դպրոցում կարող է ակտիվացվել նաև «Էլեկտրոնային օրագիր» ծառայությունը, որի միջոցով դուք կկարողանաք տեսնել ձեր երեխայի`

  • գնահատականները,
  • առաջադիմությունը (այդ թվում` յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը),
  • բացակայությունները,
  • տնային աշխատանքները,
  • դասացուցակը,
  • վարկանիշը:

Կայքի օգնությամբ կարող եք տեղեկանալ նաև ծնողական ժողովների մասին և տեսնել ուսուցիչների մեկնաբանությունները ձեր երեխայի վերաբերյալ:

Հոգեբանական ծառայություն

  • Կայքում գործում է նաև հոգեբանական անկյուն, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կամ ծնող հնարավորություն ունի դիմել փորձառու հոգեբանների` իրենց մոտ առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Խորհրդատվությունը տրամադրվում է հանրահայտ World Vision միջազգային կազմակերպության կողմից:

Դպրոցի տնօրինությու՛ն,

Dasaran.am – ը հնարավորություն է տալիս.

  • վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ, կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ,
  • իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն,
  • տեղեկացնել աշակերտներին և ծնողներին ակնկալվող դպրոցական միջոցառումների մասին, կայքում տեղադրել տնօրինության որոշումները, հաշվետվությունները և այլն:

Ուսուցիչներ

Dasaran.am – ի միջոցով դուք կարող եք`

  • կիսամյակի վերջում ստանալ բոլոր աշակերտների միջին գնահատականները,
  • արագ և արդյունավետորեն հաղորդակցվել ծնողների հետ,
  • կայքում տեղադրել ձեր կողմից նշանակված գնահատականները, հանձնարարված տնային աշխատանքները և դրանց հետ կատարել համապատասխան վերլուծություններ:

Նշված բոլոր ծառայություններն անվճար են և բաց են կայքի բոլոր անդամների համար:

Տվյալների գաղտնիությունն ապահովված է, քանի որ կայք մուտք գործելու համար Դուք պետք է մուտքագրեք Ձեր անձնական ծածկագիրը:

Այլևս կարիք չկա՝

  • զանգահարել դասընկերոջը տնային աշխատանքներն իմանալու համար
  • հաշվել յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականը
  • Ձեր երեխայից հարցնել, թե ինչ գնահատականներ է ստացել այսօր
  • Ձեր երեխայի վարքն իմանալու համար գնալ դպրոց
  • Ձեր երեխայի համար գնել ինտելեկտուալ խաղեր