«Հոգևոր անկյուն»
«Հայոց եկեղեցու պատմություն»
Մկրտության խորհրդի իմաստը /6-րդ դասարան/

Կյանքում շատերս ենք կարևորում մեր ծննդյան օրը և հաճախ այն տոնում ենք մեծ շուքով: Մեր աշխարհ գալը, մեր ծննդյան օրը գեղեցիկ և մեծ իրադարձություն է: Այդպիսի գեղեցիկ և կարևոր իրադարձություն է նաև մեր մկրտությունը: Մկրտության խորհրդի միջոցով դառնում ենք քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ:

Մկրտությունը կատարվում է մյուռոնով և խաչով օրհնված ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողին մեղքից, որը կոչվում է սկզբնական կամ ադամական մեղք: Ադամը չլսեց Աստծու պատվիրանը, մեղք գործեց, այդպիսով հեռացավ Աստծուց և զրկվեց դրախտային կյանքից: Մկրտությամբ մենք մաքրվում ենք ադամական մեղքից, վերադառնում ենք Աստծուն և խնդրում ներել մեր բոլոր մեղքերը: