«Հոգևոր անկյուն»
Աղոթքներ
ԱՂՈԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Տեր Աստուած մեր, փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն՝ քո ամենայաղթ խաչիդ նշանով, որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն: Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները, որին յայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: