«Հոգևոր անկյուն»
Աղոթքներ
ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ

(Նախ սկսում են Տերունական աղոթքով և ապա ասում․)

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Խաղաղութեամբ ճաշակենք այս կերակուրները,
որ Տէրը պատրաստել է մեզ համար: Օրհնեալ լինի Տէրն` 
իր պարգեւների համար: 
Ամէն