«Հոգևոր անկյուն»
Հոգևոր խրատներ և առակներ
Գեղեցիկը /առակ/

Մի աղջիկ, ում որոշ ժամանակ անց անհաջողությունները սկսել էին հետապնդել, մոտենում է եկեղեցուն: Նրա Ճանապարհը կտրում է մարդու կերպարանք առած մի դև և ասում.

 -Ուր ես շտապում... ? Գնա և շարունակիր համացանցում զանազան գրավիչ նկարներդ տարածել և քեզանով հիանալ:

Աղջիկը հասկանում է, որ չարի հետ գործ ունի և հարցնում է.

-Բայց քեզ հետ երբևիցե գործ եմ ունեցել ?

Դևը պատասխանում է.

-Շատ հեռվից քեզ նկատեցի: Բայց չկարծես, թե արտաքինդ է պատճառը. դու գեղեցիկ չես, ինչպես Աբրահամի կին Սառան կամ գեղեցկուհի Հռիփսիմեն: Նրանց դարեր առաջ եմ տեսել և նրանց արտաքինն ու հմայքը գրավում էին նույնիսկ թագավորներին, կայսրերին: Եվ հրեշտակները ծառայում էին այդ գեղեցկուհիներին, որովհետև նրանք զարդարված էին խոնարհությամբ և մյուս առաքինություններով և նրանց հոգիները փայլում էին, ինչպես լույսը ու չէի կարողանում մոտենալ նրանց... Իսկ քո եսասիրությունն ու թաքնված փառասիրությունը գերեցին ինձ, ինչպես նաև քո խամրած ու անշուք հոգին:  Եվ քեզ կօգնեմ, որպեսզի ավելի լավ ճանաչում գտնես մարդկանց մեջ...

Աղջիկը կանգ է առնում  և  սկսում մտածել, թե ինչպես անել...