«Հոգևոր անկյուն»
Նորություններ
«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը  ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում ս/թ մարտի 23-25-ը Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում կազմակերպեց դասընթաց-համաժողով՝ ծրագրին ներգրավված հոգևորականների և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների մասնակցությամբ:

Ապրիլ-մայիս, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին քահանաները և ՔԴԿ պատասխանատուները հանդիպումներ կունենան դպրոցների ավագ դասարանների աշակերտների և ծնողական լսարանների հետ՝ անդրադառնալով ընտանեկան արժեքների և միջանձնային հարաբերությունների պահպանման կարևորությանը: