
Նորություններ `
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումն ու երկկողմ կապերի ամրապնդումը: Անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:
«Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների: Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում հնարավոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Աղբյուր՝ www.1in.am